16 June 2014

Վատ Հեքիաթ

Անտանելի վատ Հեքիաթ՝ Ոչնչացվող հիասքանչ երկրի, փախնող ժողովրդի, Աղբի վրա իջնող Ճանճերի մասին

Մի գեղեցիկ, շատ գեղեցիկ երկիր է լինում, որ երկար տարիներ անցնելուց հետո, հրաշքով, վերջապես մի հարմար պահի, մի փոքր տարածքի վրա անկախանում է:
Էս երկրում որոշում են ավելի ուժեղ երկրից տարածք ազատագրել, միացնել, մի փոքր ավելի մեծացնել իրենց երբեմնի ավելի մեծ երկիրը, քանի որ այդտեղ էլ են իրենց ազգակիցներից դեռ մնացած լինում, եւ որտեղից եկել բողոքել էին, որ իրենց կեղեքում, բռնաբարում են:  Եւ այդ կողմերում անիմաստ անասուններ էին  ապրում, ու նրանք էլ էին մյուս ազգի հետ  կեղեքում, թալանում,  քանի որ անասունը ազգություն չունի   : Բռնաբարելուց հետո էին ծնվել այդ անասունները:

Ազատագրելուց հետո, այդտեղից, մարգարիտների մեջից չէ, մարգագետինների  միջից, մի քանի անասուն են բերում, եւ ասում. որպես խորհրդանիշ սրանց պալատներում ամենաբարձր պաշտոնները պետք է տրվեն: Իսկ էս շները կապը կտրում են, հարձակում տերերին հոշոտում,  բռնազավթում երկիրը ու նոր տերեր գտնում:  Ու անասունները նոր անասուններ են բերում,  որպեսզի թաքցնեն իրենց անասուն լինելու յուրահատկությունը  Անասունները այնքան են շատանում , որ առաջանում է հանրապետությունը հոշոտող կազմակերպություն:  Այդպիսով շատ անասուններ գտնում են իրար, միանում եւ բոլոր անասունները իրենց ուժեղ, ու ապահով են զգում լափելու համար :

 Նրանք ամեն ինչ պղծում են, օտարների հետ միասին լափում երկրի ունեցվածքը, թալանում, ծախում,  լափում, կեղտոտում, ու ամբողջ երկրով մեկ իրենց գարշահոտությունն է տարածվում, եւ երկիրը թշվառության մատնվում: Իսկ  անասունները իրենց աղբը ոչ իրենք կարող են մաքրել, ոչ էլ թույլ են տալիս դա անել, քանի որ ոչ  թե իրենց համաատասան տեղում են գտնվում այլ թույլ տալ չտալու,   այդ պատճառով գարշահոտությունը գնալով միայն շատանում է,  բայց երկրի բնակիչներին թույլ են տալիս  ճանճերին քշել, որ ժամանակ չունենան իրենց մասին մտածելու  Եւ գարշահոտությունից բնակիչներից շատերը փախնում են իրենց հիասքանչ երկրից:  Շատերն էլ հնարավորություն չունեին փախնել եւ հույսով են ապրում: Ոմանք երկրում ասում են մենք գիտենք ոնց մաքրել աղբը, եկեք մեր հետեւից, բայց խաբում են, դավաճանում,  գնում  են շների հետ բանակցելու, մոռանում իրենց ազգը եւ որ անասուն չէին, որ ավելի ապահով փախնեն:
Գարշահոտության  պատճառով,  երկրում բոլորը անասունի կեղտի վրա իջած ճանճերին են ստիպված քշում, եւ
սպասում նոր հարմար պահի:
Post a Comment