13 June 2014

Մի քանի կանոններ ֆեյսբուքում ժամանակը արդյունավետ անցկացնելու համար

իմ եւ ուրիշների սխալների,փորձի հիման վրա կազմված մի քանի խորհուրդներ, որոնց հետեւում եմ կամ աշխատում եմ հետեւել ֆբ, չնարդայնանալու եւ ժամանակը օգտավետ անցկացնելու համար

Անիմանալի է մարդկային ֆանտազիաները, ինտերնետում պատրաստ եղեք բազմակարծության, բախվել ցանկացած ստատուսի, նյութի, ու մեկնաբանության

Անկաշկանդ գրեք ինչ որ ցանկանում եք գրել եւ մի դատեք ձեր ստատուսների մասին լայք սեղմողներով, քանակով Մի բարկացեք եւ հուսահատվեք զայրացած մեկնաբանությունից, լսեք առարկությունը , եղեք որքան հնարավոր է զուսպ, ցույց տվեք ձեզ այնպես ինչպես կաք

Մի վիրավորեք, հարգեք ցանկացած մարդու կարծիք, առարկություն, ցանկացած կարծիք, եթե գտնում եք կարծիք է, եւ կարծիք հայտնելու համար մի վիրավորեք, փորձեք հանգիստ բացատրել ձեր տեսակետը  եթե ժամանակ ունեք

Ինտերնետում մի ահաբեկեք եւ մի պահանջեք՝զրուցակցից մի որեւէ բան անել , անգամ եթե դիմացինը շատ վատ մարդ է կամ նույնիսկ հանցագործ է ձեր կարծիքով, փորձեք համոզել եւ բացատրել ձեր տեսակետը , եթե կարծում եք նա ցանկություն ունի լսել հասկանալ, ծայրահեղ դեպքում վերցնել նրա կոնտակտային տվյալները

Սովորել, հայտնաբերել, օգտվել, օգնել

Մի հեռացրեք, արգելափակեք, հայհոյեք, եթե նրանք ձեր կարծիքով մարդկության դեմ հանցագործներ կամ ուրիշ նման ահավոր կատեգորիայի մարդիկ չեն Իրենք հեռանում եւ արգելափակվում են, ձեր ստատուսների կամ մեկնաբանության հետեւանքով

Մի դատեք ուրիշների ստատուսների մասին լայք սեղմողներով, քանակով եւ մեկնաբանություններով ըստ այդմ մի զլացեք դուք էլ սեղմել եթե հավանել եք

Մի գրեք երկար ստատուսներ, հարգեք ուրիշների ժամանակը, ինքս էլ երկար գրածները աշխատում եմ չկարդալ

 Մի սեղմեք անձնական նամակներով ստացված հղումների վրա, մանավանդ եթե չեն գտնվում /www.facebook.com կայքում
Post a Comment