20 May 2014

Ինչպե՞ս դարձնել երեխաներին ավելի խելացի. 10 քայլ՝ հաստատված գիտությամբ

 

erexa,
«The week» բրիտանական ամսագիրը ուսումնասիրել է գիտական հոդվածները եւ փաստարկներն այն մասին, թե ինչն է երեխաներին դարձնում ավելի երջանիկ, ինչպիսի ծնողական մոտեցումն է առավել արդյունավետ եւ ինչի շնորհիվ է, որ գոյություն ունեն լավ ընտանիքները:
Բայց ի՞նչն է դարձնում երեխաներին՝ նորածնից մինչեւ 10 տարեկանը ավելի խելացի: Ձեզ ենք ներկայացնում 10 կետ, որոնք գիտության տեսանկյունից օգնում են դրան:
01. Երաժշտության դասեր
Լրիվ պարզ է եւ հասկանալի: Հետազոտությունները ցույց են տվել, որ երաժշտության դասերը դարձնում են երեխաներին առավել խելացի: Երեխաների հետազոտվող խմբերի հետ համեմատած՝ երաժշտական խմբերի մասնակիցները ցուցադրում են մտավոր զարգացման ավելի բարձր արդյունքներ: Երաժշտության ազդեցությունը շատ մեծ չէ, սակայն վերլուծությունը կատարվել է մտավոր զարգացման բազմաթիվ ցուցանիշներով, տարբեր ցուցիչներով եւ ուսման ձեռքբերումների հիմնական չափորոշիչներով: Իրականում երաժշտական դասերը օգնում են բոլորին, ինչպես երիտասարդներին, այնպես էլ ծերերին: Ավելի շատ հետազոտություններ ցույց են տալիս, որ երաժշտական կրթությունը տալիս է մասնակիցներին մի շարք առավելություններ: Իսկ ահա Հյուսիսարեւմտյան համալսարանը ի
ր հետազոտություններով պարզել է, որ տատիկներին երաժշտական դասերը նույնպես օգուտ է տալիս՝ դանդաղեցնում է ծերացման որոշ վնասակար հետեւանքները:
02. Մկանների աճեցում՝ դա առասպել է
Զուտ մկանների աճեցումը ինքնիրեն հիմարություն է, որովհետեւ նա ավելի շատ ժամանակ է անցկացնում սպորտդահլիճում, այլ ոչ թե գրադարանում: Իսկ ինչ, եթե դուք այնպես անեք, որ ձեր երեխաները լինեն եւ այնտեղ, եւ այնտեղ: Եթե դուք լավ ֆիզիկական վիճակում եք, ձեր մտավոր ունակությունները նույնպես ընդունակ են աճելու:
Գերմանացի գիտնականները 2007թ.-ին պարզել են, որ ֆիզիկական վարժություններից հետո մարդիկ բառարանի նոր բառերը 20 տոկոսով ավելի արագ են հիշում, քան նախքան պարապմունքը: Հիշելու տեմպերը ուղղակիորեն կապված է գլխուղեղի նեւրոտրոֆիկ գործոնի հետ: Հետազոտությունները ցույց են տվել, որ կամավորների մոտ, ովքեր երեք ամիս շարունակ կանոնավոր ֆիզիկական վարժություններ են կատարել, 30 տոկոսով ավելացել է արյան հոսքը գլխուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է հիշողության եւ գիտության համար:
03. Մի կարդացեք երեխաների համար, այլ կարդացեք նրանց հետ
Դուք ունեք փոքրիկ, ով սովորում է կարդալ: Թույլ մի տվեք նրան հիանալ գրքի նկարներով, մինչ դուք կարդում եք: Նրա ուշադրությունը հրավիրեք բառերի վրա: Հետազոտությունները ցույց են տվել, որ դա զարգացնում է կարդալու հմտությունները: Երբ համատեղ կարդալը համալրվում է երեխայի կարդալու հմտության վրա առավել մեծ ուշադրությամբ, այդպիսի միասնական ընթերցանությունը դառնում է արդյունավետ գործիք երեխաների վաղահաս գրագիտության՝ նույնիսկ այնպիսի փոքրիկների համար, ովքեր չունեն բարենպաստ պայմաններ:
04. Անբավարար քունը երեխային դարձնում է ավելի հիմար
6-րդ դասարանցու ուղեղը, ով մեկ ժամ պակաս է քնել, դառնում է 4-րդ դասարանցու ուղեղին հավասար: «Մեկ ժամ պակաս քունը հավասարազոր է երկու տարվա զարգացմանը եւ աճին»,- բացատրում են հետազոտողները: Կա որոշակի հարաբերություն սովորելու եւ քնի տեւողության միջեւ: Գերազանց սովորող դեռահասները 15 րոպե ավել են քնում, քան «լավ սովորողները», իսկ սրանք էլ 15 րոպե ավել են քնում, քան «միջակները»: Եվ այսպես շարունակ: Այդ փաստը ապացուցվել է ոչ միայն նախկինում, այլ վերջերս արված հետազոտություններով: Կարեւոր է ամեն քառորդ ժամը:
05. Մտավոր զարգացման գործակիցը ոչինչ չարժե առանց կարգապահության
Կարգապահությունը մտավոր ունակությունների լավ ցուցիչ է գուշակելու համար, թե ով ավելի շատ կհասնի հաջողության կյանքում: Ահա թե ինչ է գրում Չարլզ Դահիգը իր հրաշալի գրքում:
«Տասնյակ հետազոտությունները ցույց են տալիս, որ կամքի ուժը ամենակարեւոր սովորությունն է, որն ապահովում է անձնական հաջողություն: Աշակերտները, ովքեր ունեն մեծ կամքի ուժ, դասերին ավելի բարձր գնահատականներ են ստանում եւ ընդունվում են բուհեր, որտեղ ավելի խիստ ընտրություն են կատարում: Նրանք սակավ են բացակայում դասերից, քիչ ժամանակ են անցկացնում հեռուստացույցի առաջ եւ ավելի շատ տնային աշխատանքների վրա են ծախսում ժամանակը: Պատանիները, ովքեր ունեն կարգապահական բարձր մակարդակ, գերազանցում են իրենց հասակակիցներից ուսման բոլոր ցուցանիշներով: Այն ավելի կարեւոր է, քան մտավոր զարգացածության գործոնները»:
Այսպիսով, ո՞վ է ունենում առավել հաջողություն կյանքում. համառ եւ հաստատակամ երեխաները:
06. Ճանաչողությունը ակտիվ գործընթաց է
Զարգացնող խաղալիքները եւ ուղեղը մարզող խաղերը ոչինչ չեն տալիս: Իրականում հիմքեր կան կարծելու, որ դրանցից երեխաները ավելի հիմար են դառնում: Դրանք դրական ազդեցություն չեն ունենում 17-ից մինչեւ 24 ամսական երեխայի բառարանային պաշարին: Իսկ մի քանիսը իրենց իսկական վնաս են հասցնում: Ամեն ժամի դիմաց մանկական տեսանյութեր դիտող մանուկը միջինը 6-8 բառ ավելի  քիչ է սովորում, քան իր հասակակիցը, ով չի դիտել դրանք: Իսկական ճանաչողությունը ակտիվ գործընթաց է, ոչ թե պասիվ: Մեր ուղեղը զարգանում է, երբ մենք ինչ-որ բաներ անում ենք, այլ ոչ թե լսում: Ուրեմն սովորած բառերը երեխաները պետք է անպայման գործածեն, այլ ոչ թե պարզապես մեկը մյուսի հետեւից լսեն եւ փորձեն անգիր սովորել:
07. Կերակուրը լավ է, բայց ճիշտ ժամանակին
Ընդհանուր առմամբ լավ է, երբ երեխաները սնվում են առողջ սնունդով: Հետազոտությունները ցույց են տվել, որ կերակուրը ազդում է երեխաների սովորելու ընդունակությունների վրա: Սնունդը պետք է հագեցած լինի շատ ածխաջրերով: Երեխաները, սակայն, շատ դեպքերում չեն ուտում առողջ սնունդ: Բայց ավելի վատ է, երբ երեխաները հաճախ օգտագործում են «վատ» սնունդը՝ ոչ ճիշտ ժամերին: Հետազոտությունները ցույց են տվել նաեւ, որ կոֆեինն ու շաքարը կարող են ուժեղացնել գլխուղեղի աշխատանքը: Ինչպես նաեւ գլյուկոզան կոֆեինի հետ բարենպաստ է ազդում մարդու ճանաչողության վրա եւ ուշադրությունը ավելի սրում:
08. Երջանիկ երեխան հաջողակ երեխան է
Երջանիկ եւ գոհ երեխաները ավելի հաճախ են դառնում հաջողակ, կրթված մարդիկ: Երջանկությունը մեծ առավելություն է աշխարհում: Ընդհանուր առմամբ երջանիկ մարդիկ հաջողակ են ե՛ւ աշխատանքում, ե՛ւ սիրո մեջ: Նրանք ավելի լավ արձագանքներ են ստանում իրենց աշխատանքում, ստանում են հեղինակավոր աշխատանք եւ ավելի բարձր աշխատավարձ: Նրանք ավելի մեծ հնարավորություններ ունեն երջանիկ ամուսնության: Իսկ ո՞րն է առաջին քայլը երեխային երջանիկ դարձնելու. եղեք երջանիկ ծնող:
09. Հասակակիցները կարեւոր են
Ձեր եւ ձեր ընկերուհու գենետիկ ժառանգությունը մեծ ազդեցություն է գործում ձեր երեխաների վրա: Իսկ թե ինչպես եք դաստիարակում՝ ավելի քիչ:
Ահա թե ինչ է գրում այդ մասին Մալկոմ Գլադվելը (Malcolm Gladwell). «Այնպիսի բաներում, ինչպիսիք են ինտելեկտուալ հնարավորությունները եւ բնավորության որոշ գծերը, երեխաները ժառանգում են իրենց կենսաբանական ծնողներից: Իսկ որդեգրած երեխաների մոտ արդյունքները թվում են տարօրինակ: Նրանց ցուցանիշները չունեն ոչինչ ընդհանուր իրենց որդեգրած ծնողների հետ: Բայց ի՞նչն է մեծ ազդեցություն ունենում ձեր երեխաների եւ արարքների վրա: Նրանց հասակակիցները: Սովորաբար մենք հիշում ենք նրանց հասակակիցների ազդեցության մասին, երբ այդ ազդեցությունը բացասական է, բայց ավելի հաճախ այն կրում է ավելի մեծ դրական հանգամանք: Կարեւոր է ապրել լավ թաղամասում, երեխաներին  ուղարկել լավ դպրոցներ, եւ այնպես անել, որ նրանք շփվեն հնարավորինս լավ երեխաների հետ»:
10. Հավատացեք նրանց
Շատ կարեւոր է, որ հավատաք, որ ձեր երեխան խելացի է շատերից: Եթե երեխաներին ասում են, որ իրենք ավելի խելացի են մյուսների հետ համեմատած, ապա այդ երեխաները սկսում են ավելի լավ սովորել, եթե նույնիսկ այդ ամենը պատահականորեն է ասված եղել: Ռոզենտալը եւ Լենոր Ջակոբսոնը 1968թ.-ին դպրոցում հետազոտություն են անցկացրել: Նրանք դպրոցի դասատուներին ասել են, որ իրենց դասարանում կան երեխաներ, ովքեր ընդունակ են ցուցադրել «սովորելու բարձր ցուցանիշներ»: Իրականում այդ երեխաները պատահականորեն էին ընտրված: Ուրիշ ոչնչով այդ գիտնականները չէին առանձնացրել այդ երեխաներին մյուսների շարքից: Այնուամենայնիվ ուսումնական տարվա վերջին ընտրված երեխաների 30 տոկոսը բարձրացրել են իրենց մտավոր ունակությունների գործոնը 22 միավորով, եւ համարյա բոլորը բարձրացրել էին այն ամենաքիչը 10 միավորով: Եւս մեկ դիտարկում: Ինտելեկտը դեռ ամենը չէ. առանց բարոյականության եւ կարեկցանքի խելացի մարդիկ կարող են լինել շատ սարսափելի:
Արամ Խաչատրյան


Post a Comment