17 January 2014

Մգինգո - ամենախիտ բնակեցված կղզին աշխարհում (9 լուսանկար)

 Մգինգո ` ամենախիտ բնակեցված կղզին աշխարհում (9 լուսանկար)

Մգինգո կղզին , գտնվում է Վիկտորիա լճում, Աֆրիկայում: Կղզու մակերեսը կազմում է մոտ 1.8 հազար քառակուսի մետր, եւ այնտեղ հյուղակներում , ապրում է 131 մարդ (միջինը մոտ 14 քառ. մետր տարածքի վրա մեկ մարդ): Այս մարդիկ կազմակերպել են « սենատորական Հանրաետություն» , ապրում են ձկնորսությամբ եւ օտարներին թույլ չեն տալիս իրենց համայնք: Կղզին վիճելի տարածք է Քենիայի եւ Ուգանդայի միջեւ:

Մգինգո կղզին բնակեցվել է միայն 1991 թ.: Այն ժամանակ երկու Քենիացի ձկնորս` Դալմաս Տեմբոն եւ Դորժե Կիբեբեն քաջություն ունեցան խարիսխ գցել կղզում: Նախքան ուղեւորվելը դեպի Մգինգո նրանք կատարել են չար ոգիներին կղզուց դուրս հանելու ծիսակարգ ` Վիկտորիա լճի շրջակայքում ապրող աֆրիկացիների կարծիքով, կղզին չար ոգի Քալելեյի տունն է: Ծեր կախարդը քշեց Քալելեյին: Տեմբոն հետագայում խոստովանել է , որ այս արարողության համար նրանք ստիպված են եղել 300 կգ ձուկ տալ:



Դրանից հետո, երկու խիզախ ձկնորսներին միացել են շուրջ 60 աֆրիկացիներ Քենիայից, Ուգանդայից եւ Տանզանիայից: Մգինգոյում բնակվելու մոտիվացիաներից էր ոչ միայն ձկան լավ որսի հնարավորությունը, այլ նաեւ իրենց սեփական «պետություն» ստեղծելը , կոմունա, որտեղ չլիներ անհավասարությունը եւ չարը: Մգինգո բնակչության թիվը 2009 թ. հասավ 131 մարդ , որից հետո  « պատվավոր սենատորներ » Տեմբոն եւ Կիբեբեն որոշում կայացրեցին , այլեւս ոչ մեկին չընդունել համայնք:


Հիմնական որսը այստեղ նեղոսյան պերկեսն է , մեկ շաբաթում ընտանիքը կարող է վաստակել 200-250 դոլար, սա հարեւան երկրների աֆրիկացիների 2-3 ամսվա միջին աշատավարձն է :

Մգինգոյի «պետական ​​» անկախության պահպանումը թույլ է տալիս այն հանգամանքը, որ կղզին վիճելի տարածք է Քենիայի եւ Ուգանդայի միջեւ , եւ ոչ մի երկիր չի կարող ներառել այն իր տարածքում , եւ այդ պատճառով նրանք փակում են աչքերը այդ ձկնորսների վրա: Վերջին քսան տարիների ընթացքում , երկու երկրները 9 անգամ զինված հակամարտություն են ունեցել Մգինգոյի պատճառով : Բայց ի վերջո , երկու երկրները համաձայնել են, որ կղզին պետք է հարկեր վճարի երկու երկրներին: Արդյունքում, Քենիա եւ Ուգանդա երկրներին է վճարվում կղզու ձկնորսների եկամուտների մոտ 25% -ական տոկոսը : Եվս 10% - ը եկամուտների գնում է Մգինգոյի վարչախմբի եւ ինքնապաշտպանական ուժերի պահպանման վրա: Այսինքն Մգինգոյի բնակիչները ստիպված են աշխատածի 60 % - ը վճարել իրենց ազատության համար: Բայց նույնիսկ եկամուտների մնացած 40% - ը օգնում է մի քանի անգամ ավելի լավ ապրել, քան Վիկտորիա լճի շրջակայքի մյուս բնակիչները:


Մգինգո կղզում կան հինգ բարեր, գեղեցկության սրահ, դեղատուն, ինչպես նաեւ մի քանի հյուրանոցներ եւ չորս հասարակական տներ Տղամարդիկ գնում են ձկնորսության , իսկ նրանց կանայք ու բարեկամները վաստակում են սեփական մարմնի վաճառքով: Համաձայն Մգինգո համայնքի կանոնների  , օտարականը 24 ժամից ավելի չի կարող գտնվել այստեղ :


Կոմունան ղեկավարում են երկու « պատվավոր Սենատորներ » Տեմբոն եւ Կիբեբեն ,` նրա հիմնադիր հայրերը , ինչպես նաեւ հինգ ընտրված սենատոր ( դրանք կարող են լինել միայն տղամարդիկ, որոնց տարիքը 30 տարեկանից ավելի է ): Որոշումները սենատորների յոթնյակում ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ :

Առավելագույն պատիժը կղզում` վտարումն է կղզուց , հասարակ պատիժը ծղոտե մտրակով հարվածները: «Պետության» գոյության քսան տարիների ընթացքում կղզուց վտարվել է վեց մարդ , բոլորն էլ գողության համար:



Մգինգոյից 200 մետր հեռավորության վրա կա եւս մեկ կղզի - Ուսինգո անունով (տես վերջին լուսանկարը), որը նույնպես վիճելի տարածք է Քենիայի եւ Ուգանդայի միջեւ: Այն մինչեւ այժմ չբնակեցված է, չնայած Մգինգոյի սարսափելի գերբնակեցմանը: Ենթադրվում է, որ Ուսինգոյում եւս չար ոգի է ապրում, Թուք  անունով: Այնտեղ է նաեւ իբր տեղափոխվել Մգինգոյից քշված չար ոգի Քալելեն: «Կոմունայի » բնակիչները մինչեւ հիմա չեն կարողանում ուժեղ կախարդ գտնել , ով կկարողանա Ուսինգոյից վտարել  երկու հզոր չար ոգիներին

Ուսինգոյում միայն մի քանի ժամանակավոր կառույցներ կան, որտեղ Առաջին աշխարհից երբեմն կենսաբաններ են ուղեվորվում  ուսումնասիրությունների համար.






աղբյուր` http://ttolk.ru/?p=19597
Post a Comment