16 November 2013

Իշխան Զաքարյանը պարզաբանել է, թե ինչ միջոցներով է կառուցել իր առանձնատունը

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուկում գրում է.
Հենց նոր իմացա ցնցող նորությունը. ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը <168> թերթին պարզաբանում է տվել իր տան կառուցման կապակցությամբ եւ արել հիրավի սենսացիոն բացահայտում:
Պարզվում է՝ ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահը ունի լիազորագիր կառավարելու ԱՄՆ քաղաքացի հանդիսացող Ալբերտ Բոյաջյանի բանկային հաշիվը՝ <Հայգյուղփոխբանկում>:

Հիրավի մեծագույն հայտնագործություն. դու տնօրինում ես գումարներ, որոնք քո անվան հետ կապ չունեն: Դու չունես անհրաժեշտություն՝ բացատրելու այդ հաշիվների ոչ մուտքերի ծագումնաբանությունը, ոչ ելքերի պատճառաբանությունը: Այդ գումարները քոնն են դե ֆակտո, բայց քոնը չեն՝ դե յուրե: Եւ ոչ ոք չի կարող քեզ հարցնել, թե որտեղից այդ գումարները: Իսկ եթե գտնվի որեւէ մեկը, որ համառորեն հարցնի՝ դու ունես պատասխան. դրանք Ալբերտ Բոյաջյանի գումարներն են, իսկ Ալբերտ Բոյաջյանը պարտավոր չէ բացատրել, թե որտեղից այդ գումարները, որովհետեւ ինքը ԱՄՆ քաղաքացի է: Իսկ ԱՄՆ-ում փողը մայթերին է թափված:



Իշխան Զաքարյանն արձանագրում է, ըստ այդմ, որ իր մի քանի միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը կառուցվել է Ալբերտ Բոյաջյանի հաշիվներում եղած գումարներից: Հիրավի <սպառիչ> պատասխան: Չգիտեի, որ պարոն Զաքարյանն այսպիսի նուրբ հումորի զգացում ունի:)
Post a Comment