26 November 2013

Ս. Սարգսյանը հավաքագրված է եղել Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից եւ ունեցել է «Նարիմանով» ծածկանունը։

Գաղտնիք չի, որ հայ ազգի երբեւէ թշնամիներից ամենամեծ թշնամի համարվող ` Ռ. Քոչարյանի կողմից կազմակերպված մարտի  1 սպանդով իշխանությունը յուրացրած Սերժիկ Սարգսյանը, ով ներկա պահի Հայաստանի համար մեկ հանցագործն է համարվում, եղել է ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալ եւ կրել է «Նարիմանով» ծածկանունը.

http://www.ilur.am Խմբագրականը. ԿԳԲ-ի «թղթապանակը» վարկածների մեջ ամենաճշմարտանմանն է
Երբ ընթացիկ տարվա սեպտեմբերի 3-ին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը «դիմում է գրել» Մաքսային միություն մտնելու համար, անակնկալից շոկի մեջ հայտնվեց ամբողջ Եվրոպան, որն արդեն երեքուկես տարի համբերատար ու մանրամասն նրա հետ նախապատրաստել էր եվրոասոցացման 1000 էջից ավելի ծավալով պայմանագիրը։ Շոկի մեջ ընկավ Հայաստանի ողջ իշխանությունը, որը նույն այդ ընթացքում այդ հեռանկարի «փիառն» էր անում մինչեւ վերջին օրը ու դարձյալ ոչ մի կասկած չուներ, որ գործը հենց այդ պայմանագրի ստորագրումով էլ պսակվելու է։ Էլ չխոսենք իշխանական քարոզչամեքենայի, վերլուծաբանների, ընդդիմադիր «արեւմտամետ» ուժերի ու գործիչների մասին, ովքեր, այդ հեռանկարով ոգեւորված, անգամ պատրաստ էին չտեսնելու տալ Սերժ Սարգսյանի ոչ օրինակարգությունը։



Այդ առիթով ուկրաինացի վերլուծաբաններից մեկը նկատել էր, թե Հայաստանը տվյալ դեպքում կարող է «ոչխար-պրովոկատորի» դեր խաղալ, այսինքն թե՝ նրա օրինակով եվրոասոցացման պայմանագրից կարող են հրաժարվել նաեւ Ուկրաինան եւ մյուսները։ Շատերին դա անհավատալի էր թվում՝ նկատի ունենալով, նախ՝ 40 միլիոնանոց Ուկրաինայի անհամեմատելի քաղաքական կշիռը, եւ երկրորդ՝ որ նա չունի այնպիսի «թույլ» տեղեր, ինչպիսիք ունի Հայաստանը։

Բայց ահա, օրեր առաջ այս երկրի ղեկավար Յանուկովիչը ճիշտ նույնպիսի «սյուրպրիզ» մատուցեց նույն Եվրոպային եւ իր ժողովրդին։ Ինչպես Հայաստանի, այնպես էլ Ուկրաինայի դեպքում եվրոասոցացման գործընթացը նման էր տեւական մի շքահանդեսի՝ հրամցված որպես տվյալ երկրի ազգային շահերից բխող ձեռնարկ, ու հանկարծ՝ վերջին պահին պարզվում է, որ ազգային շահերի առումով ճիշտը դրա այլընտրանքն է՝ Մաքսային միությունը։

Թե իրականում ո՞րն է եղել երկու երկրների ղեկավարների նույնանման՝ 180 աստիճան անակնկալ շրջադարձի պատճառը՝ դժվար է ասել։ Բայց հստակ կարելի է ասել, որ այդ պատճառը այն կցկտուր բացատրությունները չեն, որ տրվեցին այս երկուսի եւ նրանց քարոզչամեքենայի կողմից։ Քանզի այդ դեպքում երկուսի համար էլ խիստ վիրավորական մի հարց է առաջանում. էդ հայտնի բաները, որ ասում եք, ամբողջ երեքուկես տարի չգիտեի՞ք։

Ուստիեւ միակ տրամաբանականը մնում է այն, որ բացատրությունը պետք է փնտրել վերջին պահին երկուսին մատուցված նույնանման կամ նույնական «ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ» ԱՆԱԿՆԿԱԼԻ մեջ։

Հենց նման մի վարկած է առաջ քաշել Ուկրաինայի խորհրդարանի պատգամավորներից մեկը՝ Ալեքսանդր Բրիգինեցը՝ հետեւյալ պատկերավոր մատուցմամբ. «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին բանակցությունների ժամանակ նստել է սեղանի շուրջ, ժպտացել, սեղանի տակից ԿԳԲ արխիվներից թղթապանակ հանել ու Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին ասել. «Դե ինչ, Վիկտոր Ֆյոդորովիչ, գնալու եք Եվրոպա, ու ամբողջ Ուկրաինան կարդալո՞ւ է այս թղթապանակը, թե՞ Ուկրաինան լինելու է Մաքսային միությունում»: Ու հրաշք կատարվեց՝ Յանուկովիչն ու նրա կուսակցությունը դադարեցրին եվրաինտեգրումը... Ինչո՞ւ Պուտինի հետ հանդիպումից հետո Յանուկովիչը կտրուկ փոխեց իր դիրքորոշումը: Մի քանի ամիս առաջ նման պատմություն եղավ նաև Հայաստանի նախագահի հետ, երբ նա հանդիպեց Պուտինին ու փոխեց իր դիրքորոշումը»։

Անվիճելի է, որ նման մի «թղթապանակ», իրոք, կարող էր երկուսի համար էլ անհաղթահարելի ու անշրջանցելի խոչընդոտ լինել եւ «ազգային շահերի» մասին նրանց պատկերացումները 180 աստիճանով շրջելու հիմք հանդիսանալ։ Մեզ հայտնի չէ, թե ինչպիսի փաստեր կան Յանուկովիչի ԿԳԲ-ական անցյալի մասին։ Եւ չգիտենք, թե հիշյալ պատգամավորին որեւէ այդօրինակ բան հայտնի՞ է, արդյոք, Սերժ Սարգսյանի մասին։

Յանուկովիչի մասին չգիտենք, սակայն Ս. Սարգսյանի մասին այդօրինակ տեղեկություններ 2000 թվականից հետո Հայաստանում բազմիցս շրջանառվել են՝ մնալով այդպես էլ չհերքված։ Ըստ տեղեկատվական այդ արտահոսքի՝ Ս. Սարգսյանը հավաքագրված է եղել Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից եւ ունեցել է «Նարիմանով» ծածկանունը։ (Հետաքրքրասերների համար փակագծում ասենք, որ ծածկանունները սովորաբար ընտրում էին իրենք՝ հավաքագրվողները)։ Վերջին շրջանում այս տեղեկությունները նույնիսկ փաստաթղթային հիմնավորում ստացան երկու փաստով։ Առաջին. հրապարակվեց այն լուսանկարը («վինետկան»), որը վկայում է, որ Ս. Սարգսյանը 1980թ. 26 տարեկան հասակում սովորել եւ ավարտել է Բաքվի «Անդրկովկասյան կոմերիտական դպրոցը»։ Երկրորդ. իր պաշտոնական կենսագրության մեջ Ս. Սարգսյանը խնամքով ծածկել է այս փաստը։ Խնդիրն այն է, որ այս դպրոցում, որպես կանոն, գործուղվում էին սովորելու կա՛մ ԿԳԲ-ի կողմից արդեն հավաքագրվածներ, կա՛մ տեղում էին հավաքագրվում։ Համենայնդեպս՝ այդ դպրոցն ավարտելուց հետո նա անմիջապես անցավ «կուսակցական պատասխանատու» աշխատանքների։

Անշուշտ, Սերժ Սարգսյանի վրա անձնական ճնշում գործադրելու բազմաթիվ այլ «թղթապանակներ» կարող են ունենալ ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Արեւմուտքը՝ սկսած նրա ոչ օրինակարգությունից, կոռուպցիայից, խաղատներից եւ այլն։ Ուկրաինացի պատգամավորը փորձել է գտնել այն բացատրությունը, որն ընդհանրական կարող է լինել Յանուկովիչի եւ Ս. Սարգսյանի նույնանման վարքի համար։ Առայժմ դա վարկածների մեջ ամենաճշմարտանմանն է։

- See more at: http://www.ilur.am/news/view/21597.html 
Post a Comment