03 November 2013

Ֆրանսիայում մանկատներին, Հայաստանում՝ Սաշիկ Սարգսյանին

Ֆրանսիայում մանկատներին, Հայաստանում՝ Սաշիկ Սարգսյանին
Ինչպես մամուլից  հայտնի է, Սերժ Սարգսյանի եղբայր `Սաշիկ Սարգսյանը միայն արագաչափերի բիզնեսից օրական տասնյակ միլիոններ է ստանում / տես մեր բլոգում ` այստեղ/, այժմ տեսնենք ուրիշ երկրներում ովքեր են օգտվում այդ նույն բիզնեսի շահույթներից:

Համաձայն ՀՀ ոստիկանության հրապարակած տվյալների՝  Երևանի փողոցներում արագաչափերի  և տեսախցիկների  տեղադրումից հետո 9 ամսվա կտրվածքով 4 մլրդ 177 մլն 600 հազար դրամի տուգանք է գանձվել քաղաքացիներից:  Սա ավելի քան  813 մլն 700 հազար դրամով կամ 24.2 %-ով ավելին էր, քան կանխատեսվում էր մինչ տեսախցիկների տեղադրումը:
Ոստիկանությունում կանխատեսում են նաև, որ մինչև տարեվերջ  արագաչափերի  և տեսանկարահանող սարքերի  շնորհիվ տուգանքների ցուցանիշը կավելանա առնվազն 1 մլրդ 455 մլն  դրամով: Այսպիսով  մեկ տարվա կտրվածքով արագաչափերի  և տեսանկարահանող սարքերը մոտ 6 լրդ դարմի տուգանք կապահովեն` այդ բիզնեսի սեփականատիրոջը ապահովելով 4,2 մլրդ  դրամի եկամուտ:
Հայտնի է, որ արագաչափերի  և տեսանկարահանող սարքերի  արձանագրած խախտումներից գանձված գումարների 70%-ը փոխանցվում է «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ին, որի իսկական սեփականատերը, ըստ մամուլի հրապարակումների, նախագահ  Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանն է: Նշենք նաև, որ ԶԼՄ հիշյալ հրապարակումները պաշտոնապես չեն հերքվել:

Արագաչափեր ու տեսախցիկներ տեղադրված են աշխարհի գրեթե բոլոր մեծ քաղաքներում, քանի որ տրանսպորտային հոսքերի ակտիվ աճի պայմաններում այդ սարքավորումներն ապահովում են ամենաարդյունավետ վերահսկողությունը, հետևաբար Երևանն այս իմաստով բացառոււթյուն չէ: Սակայն Եվրոպայում, օրինակ, չես գտնի որևէ երկիր, որտեղ ճանպարհային երթևեկության խախտումներից գանձված գումարները մտնում են որևէ մասնավոր ընկերության բյուջե: ֆրանսիայում, օրինակ այդ գումարներով հոգում են մանկատների կարիքները,  եվրոպական մի շարք երկրներում այդ գումարները ծախսվում են ճանապարհների վերանորգման համար, սակայն նախադեպ, որ «նաղդ» գումարը հոսի ինչ-որ մեկի գրպանը, ուղղակի չկա: Փաստացի սա ամենաերաշխավորված բիզնեսն է, որտեղ ռիսկ համարյա չկա, իսկ եկամուտներն ուղղակի հաշվարկելի են: Նման դեպքերում եվրոպական երկրները այդ բիզնեսի եկամուտները չեն զիջում մասնավորին՝ հասկանալով, որ դա պետության կամ համայնքի սոցիալական կարիքներն հոգալու  ամենաարդյունավետ միջոցն է:
Մանրամասները `այստեղ 
Post a Comment