18 November 2013

Ազատամարտիկը հետ է վերադարձնում մեդալները

2004թ-ին ստեղծված «Ազգի փրկություն» կուսակցությունը դադարեցնում է իր գործունեությունը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց կուսակցության նախագահ Սարգիս Կարապետյանը։Ազատամարտիկ Սարգիս Կարապետյանը հրաժարվեց Արիության համար մեդալից եւ “Անդրանիկ Օզանյան” շքանշանից։  “Սա ես չեմ ընդունում որպես պետություն ”,- ասաց Սարգիս Կարապետյանը։
“Հայաստանում մի քանի տասնյակ միլիոնատերներ կան եւ մի քանի միլիարդատերներ։ Իսկ ժողովուրդը սոված է, աղքատ, ծայրահեղ վիճակում։ Մեր ժողովուրդը երբեք այսքան ընկճված, այսքան աղետալի վիճակում չի եղել։ Եթե վարչապետը չի կարողանում ապահովել ժողովրդին աշխատանքով, չի կարողանում պայմաններ ստեղծել, որ մարդիկ աշխատեն ու ապրեն, եթե երկրում սոցիալական ծայրահեղ բեւեռներ կան, ուրեմն, թող բարի լինեն այդ միլիոնատերերի ու միլիարդատերերի փողերը կիսել ժողովրդի հետ։ Այլ ճանապարհ չկա: ”
-Մենք ուզում ենք Հայաստանում արդարություն հաստատել հեղափոխությամբ, սրանց տապալել,
-ինչ միջոցներով
-բռնությամբ...

Post a Comment