23 October 2013

Հավերժ երիտասարդեցման բաղադրատոմս

Հավերժ երիտասարդեցման բաղադրատոմս 

Մաքրած եւ մանրացված սխտորը խառնել սպիրտի հետ 1:1 հարաբերակցությամբ , 10 օր դնել մութ տեղ , ապա քամել եւ եւս 3 օր թողնել, նորից ֆիլտրացնել:  Բուժիչ ազդեցությունը ավելի էֆեկտիվ կլինի աղյուսակում գրված դոզայով  Կաթոցիկի օգնությամբ  կաթեցնել 50 գրամ սառը կաթի մեջ եւ այդպիսի կաթը խմել օրական 3 անգամ ` ուտելուց  15 րոպե առաջ ` հետեւյալ սխեմայով:

Թուրմի ընդունման օրերը (կաթիլներով)Նախաճաշից առաջՃաշից առաջԸնթրիքից առաջ
1- եւ 21-րդ222
2-րդ եւ 20-րդ456
3-րդ եւ 19-րդ789
4-րդ եւ 18-րդ101112
5-րդ եւ 17-րդ121110
6-րդ եւ 16-րդ151413
7-րդ եւ 15-րդ121110
8-րդ եւ 14-րդ987
9-րդ եւ 13-րդ654
10-րդ եւ 12-րդ321
11-րդ252525

Բուժման կուրսը տեւում է 21 օր: Թուրմը կանխում է ծերացումը, սկլերոզը ,
ստենոկարդիան , սրտամկանի ինֆարկտը, ուռուցքների կազմավորումը: Երիտասարդացնող կուրսից հետո 6 տարի ընդմիջում արեք: Այնուհետեւ օգտակար է կուրսը կրկնել:


Երիտասարդացման չինական բաղադրատոմս 
Հնագույն չինական բժիշկները խորհուրդ են տալիս 350 գ մանր քերած սխտորը խառնել 300 գ մաքուր 96 % սպիրտի հետ, խառնուրդը ամուր փակվող կափարիչով 10 օր դնել  սառը տեղում , ապա քամել 2-3 շերտ մառլայի միջոցով , եւ սպասել եւս 3 օր: Իսկ հետո սկսել խմել կաթի հետ (50 գ կաթ 1 դոզան) , հետեւյալ սխեմայով.

Թուրմի ընդունման օրերը (կաթիլներով)ԱռավոտԿեսօրԵրեկո
1-րդ123
2-րդ45б
3-րդ789
4-րդ101112
5-րդ131415
6-րդ151413
7-րդ121110
8-րդ987
9-րդ654
10-րդ321
11-րդ252525

Այնուհետեւ պետք է 25 -ական կաթիլ թուրմը կաթի հետ օրական 3 անգամ խմել մինչեւ ամբողջովին վերջանա:  Երիտասարդացման կուրսը կարող է կրկնվել ոչ շուտ, քան 5 տարին: Ընդհանրապես, մարդիկ ովքեր նախկինում սխտոր չեն գործածել պետք է աստիճանաբար ավելացնեն ,  անկախ ինչ նպատակով է օգտագործվում.
 Սխտորի միջոցով տարբեր հիվանդությունների բուժման բաղադրատոմսեր եւ հոդվածը ամբողջությամբ կարդալ այստեղ `Рецепт вечной молодости
Post a Comment