13 September 2013

Ղարաբաղն է Հայաստանի մարզ, ոչ թե հակառակը

https://www.facebook.com/yerjanik.abgaryan/ 

Կա այսպիսի մի քաղաքական դեբիլ, կամ` անմեղսունակ, կամ ազդեցության գործակալ, կամ ուղղակի տեղայնական պատրիոտիզմով տառապող լպիրշ պոռոտախոս, որի տիտղոսն ու անունն է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյան»: Ահա այս անձը (կամ` անվանեք վերեւը նշված որակումներից որեւէ մի ուրիշով, որը ձեզ համար նախընտրելի է) կարծիք է հայտնում, թե «մենք գտնում ենք («ղարաբաղցիները», Ե.Ա.), որ դա (ՀՀ-ի ռուսական Մաքսայի միությանը անդամակցելը,Ե.Ա.) դրական գործոն է հանդիսանալու Արցախի եւ ինչու չէ, նաեւ Հայաստանի հետագա զարգացման համար»: Այսինքն` ՀՀ-ի ռուսական Մմ-ին միանալու «գլխավոր» շարժառիթը պետք է համարվի Արցախի տնտեսական զարգացումը (դե ձեռի հետ էլ` Հայաստանի «հետագա զարգացումը») եւ ոչ թե Հայաստանի պետական եւ ազգային ընդհանուր շահերն ու հայ ժողովրդի անկախ ու արժանապատիվ ապագայի ապահովման հարցերը: Ակնհայտ է այս տգետ «վարչապետի» լկտիացման աղբյուրը` Հայաստանում ղարաբաղյան կլանի իշխանությունը, այլապես նա չէր համարձակվի փաստորեն հայտարարել, թե Հայաստանը ստեղծված է Ղարաբաղի համար` լկտիաբար ցափռտելով այսպես. «Կոնկրետ Ղարաբաղի շահը` նշանակում է Հայաստանի շահը»:
Թող հայտնի լինի ղարաբաղյան կլանի տեղական եւ հայաստանյան բոլոր ծախու ավազակապետերին` Հայաստանի ազգային եւ պետական շահերը չեն կարող բխել առանձին վերցրած մի մարզի շահերից, որ Արցախն ընդամենը Հայաստանի մի մարզն է, որն ընդամենը քաղաքական նպատակահարմարությամբ է կոչվում «հանրապետություն»: Իսկ իրենց օտար երկրի` Ռուսաստանի բաստիոն համարողներն այսօր վտանգի տակ են դնում ղարաբաղցի մեր եղբայրների ապագան կստանան իրենց մեջքին հենց ռուսների կողմից: Ով-ով, բայց ղարաբաղցիները, իրենց ծախու վերնախավի ռուս օտարին տրվածության հետեւանքով, վերջին 300 տարիների ընթացքում իրենց մեջքին ռուսների խփված հարվածների պակաս երբեք չեն զգացել: Սիրելի աշխատավոր եւ մտավորական ղարաբաղցիներ, մի թողեք, որ ձեր անունից իշխանության տեր դարձած ինչ-որ հանցագործ դուրսպրծուկներ հակազգային հայտարարություններ անեն հօգուտ օտար պետության, պատմական դասերն ու եզրակացությունները ձեզ եմ թողնում: Ողջ հայ ժողովրդի պարծանք ղարաբաղցի Լեոյի տիտանական աշխատանքը թող լինի ձեր ուղեցույցը:
Post a Comment