09 September 2013

Թե ինչպես է «зубник» Սուրիկ Խաչատրյանը, ըստ Սամվել Հարությունյանի, բռնաբարել ադրբեջանցի աղջկա եւ ընկել Բաքվի բերդ

'Սուրիկ Խաչատրյանը նորից մարզպետ կնշանակվի', այսօր գրում են հայկական
լրատվամիջոցները, բայց քանի որ ոչ մեկի համար դա զարմանալի չէ, որպես կանոն բացառապես հանցագործներից բաղկացած ներկա իշխանության պարագայում, առաջին տեղում դա չէ, այլ թե ինչպես է Սուրիկ Խաչատրյանը, բռնաբարել ադրբեջանցի աղջկա եւ ընկել Բաքվի բերդ
Սեպտեմբեր 9 2013
Գորիսի՝ 1992-94թթ. քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանն Aravot.am-ի հետ զրույցում այսօր բացահայտեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի «քրեական անցյալի» եւս մեկ դրվագ. «Գորիսում 1970-ականներին լայն տարածում էր ստացել ատամնատեխնիկի եկամտաբեր մասնագիտությունը: Լիսկան եւս դառնում է «зубник» եւ Ուկրաինայի Զապորոժիեի մարզում զբաղվում այդ գործով: 1970-ականների վերջերին ամուսնանում է եւ ունենում է 2 դուստր: 1980-ականների սկզբներին արդեն «զուբնիկություն» էր անում Գորիսի սահմանամերձ ադրբեջանական շրջաններում, ուր սիրահարվում է ադրբեջանցի մի աղջկա: Նրան առեւանգում, բռնաբարում եւ կնության վերցնելու նպատակով տեղափոխում է Գորիս:
Ադրբեջանցի ոստիկանները Գորիսում ձերբակալում են Լիսկային, ապա Լաչինի դատարանի վճռով վերջինս դատապարտվում եւ ազատազրկվում է արդեն 4-րդ անգամ»: Սամվել Հարությունյանի պատմելով՝ Սուրիկ Խաչատրյանը պատիժը մի քանի տարի կրել է սկզբում Շուշիի, ապա Բաքվի բանտերում. «Մականվանը հարիր վարքի համար ոչ միայն ողջ է մնում (պատկերացրեք, թե ինչ կանեին Հայաստանում հայ աղջիկ բռնաբարած եւ ազատազրկված մարդուն), այլեւ ժամկետից շուտ ազատվում է, ապա «զուբնիկի» զբաղմունքը շարունակում Զապորոժիեում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/09/09/383585/

Շարունակությունը՝ հաջորդիվ: Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/09/09/383585/ © 1998 - 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից © 1998 - 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից
Post a Comment