15 August 2013

Ռեժիմից ազատվելը ` Հայաստանի ներքին ու արտաքին անվտանգության, հայաստանցիների բարեկեցության երաշխիք

Արեգ Գևորգյան, ֆեյսբուք
Վարչապետի պաշտոնը զբաղեցնողի օվշորային հանցագործությունները չբացահայտելը, ռիսկային 700 միլիարդը թալանողներին և ուղևարձի ապօրինի թանկացման մեղավորներին չպատժելը ու նոր ավտոկանգառների վերաբերյալ քաղաքապետարանի որոշումը խոսում են այն մասին, որ ռեժիմը չի հրաժարվել քաղաքացիներին թալանելու իր ծրագրից, որպես անձնական հարստության կուտակման միջոց:

Վերջին օրերին ոստիկանական ապօրինությունները քաղաքապետարանի աշխատակիցների հրաժարականը պահանջող ակտիվիստների նկատմամբ, կոնգրեսականների նկատմամբ շարունակվող քաղաքական հետապնդումները և մականունավորի վերադարձը ոստիկանական համակարգ խոսում են այն մասին, որ ռեժիմը չի պատրաստվում հրաժարվել բռնաճնշումներից ու հալածանքներից, որպես իշխանության պահպանման մեթոդ:



Լեռնային Ղարաբաղի բանակցային սեղանի շուրջ չլինելը, 1915 թվականի իրադարձությունները ուսումնասիրող հայ-թուրքական պատմաբանների հանձնաժողով ստեղծելուն համաձայնվելը խոսում են այն մասին, որ ռեժիմի չի պատրաստվում հրաժարվել իր հակապետական գործունեությունից, որպես ներքին լեգիտիմության բացակայության պայմաններում իշխանության պահպանման արտաքին երաշխիքներ ստանալու հնարավորություն:

Հայրենիքի դավաճանությունը, քաղաքացիների ունեզրկումն ու բռնությունները խոսում են այն մասին, որ պետք է ազատվել հակաժողովրդական այս ռեժիմից, որպես հայաստանցիների բարեկեցության և Հայաստանի ներքին ու արտաքին անվտանգության երաշխիք:
Աղբյուր https://www.facebook.com/aregface?hc_location=stream 
Post a Comment