28 August 2013

Զանգվածային երթի ընթացքում ավելի շուտ երթևեկությունն է խոչընդոտում երթի անցկացմանը, քան հակառակը

Արեգ Գևորգյան, facebook, https://www.facebook.com/aregface?hc_location=stream` իր էջում, մոտ 1 ժամ առաջ գրում է.
Զանգվածային երթի ընթացքում ավելի շուտ երթևեկությունն է խոչընդոտում երթի անցկացմանը, քան հակառակը

Ընդդեմ ոստիկանական ռեպրեսիաների երթը, կարծում եմ, ավազակախմբի համար բավականին սթափեցնող պետք է լինի: Ընդհանուր առմամբ, թե քանակը, թե էներգետիկան տպավորիչ էին, ինչը ակնհայտորեն հասկացել էին նաև ոստիկանական համազգեստներով երթը ուղեկցող անձինք: Վերջիններս ամեն կերպ փորձեցին մեղմել երթի ազդեցիկությունը:

«Երթը անցկացրեք մայթերով, ձեր երթը խոչընդոտում է երթևեկությունը: Երթը պետք է կանգնի կարմիր լույսի տակ»: Ավելի տգետ պահանջներ ոստիկանությունը երբևէ չի ներկայացրել: Վովա Գասպարյանը այս առումով անցել է իր բոլոր նախորդներին: Չնայած դժվար թե Սերժ Սարգսյանի խամաճիկ ոստիկանապետն ու ոստիկանությունը կարողանան հասկանալ, որ զանգվածային երթի ընթացքում ավելի շուտ երթևեկությունն է խոչընդոտում երթի անցկացմանը, քան հակառակը:
Մայթերով երթ ` հասկացություն գոյություն չունի: Երթը, մանավանդ զանգվածայինը, անցակացվում է այնտեղով, որտեղով նպատակահարմար են գտնում երթի կազմակերպիչները: Ոստիկանությունը այս դեպքում պարտավոր է կարգավորել երթևեկությունն այնպես, որ թե մեքենաները շարունակեն իրենց ընթացքը, թե երթի մասնկաիցները ազատ տղաշարժվեն երթի համար նախատեսված փողոցի հատվածում: Նման պայմանների չիրականացման դեպքում երթը, մեղմ ասած, շատ թույլ տպավորություն է թողնում: Հենց այս խնդիրն է ոստիկանությունը լուծում այս մառազմատիկ պահանջներով. մեղմել զանգվածային բողոքի միջոցառման տպավորությունը: Սա արվում է երթը մաքսիմալ կառավարելի դարձնելով, մարդկանց դեպի պատերը սեղմելով, կարմիր լույսի տակ կանգնեցնելով, ինչը անցորդներին կողմից ընկալվում է, որպես երթի մասնակիցների թուլություն, եւ իշխանությունների հերթական ամենակարողության դրսևորում:

Ուստի հարկավոր է՝ ոչ մի դեպքում չենթարկվել այս անօրինական պահանջներին, բացառությամբ այն դեպքերի, երբ ոստիկանությունը գնում է ակնհայտ սադրանքների բախումներ հրահրելու նպատակով:
Սկզբի համար, գոնե կարմիր լույսի տակ 500 կամ 1000 հոգով եկեք չգանգնենք...Աղբյուր Պատրաստվել է Աշխարհի շուրջ Հղումը http://blog.lurerarm.asia/ պարտադիր է
Post a Comment