20 August 2013

Բաքուն պատասխանում է Սերժ Սարգսյանին

Բաքուն պատասխանում է Սերժ Սարգսյանին  /տես մեր բլոգում Իսկական ադրբեջանցին /
Երեքշաբթի, 20 օգոստոս, 2013
Ադրբեջանցիները խաղեր են տալիս

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը Newtimes.az-ի հետ զրույցում անդրադարձել է Սերժ Սարգսյանի օրերս արված այն հայտարարությանը, թե Հայաստանի համար ամենաձեռնտուն կլիներ Իլհամ Ալիևի հաղթանակը հոկտեմբերի 9-ին կայանալիք նախագահական ընտրություններում:

«Հատկանշական է, որ Հայաստանի նախագահի յուրահատուկ արշավը գրավում է Ադրբեջանում ոմանց ուշադրությունը: Միթե նրանց հայտնի չէ, որ Սարգսյանը երբեք անկեղծ չի արտահայտվում Ադրբեջանի մասին: Սակայն հարցը դա չէ: Այն ժամանակ, երբ ընդդիմությունը զբաղվում է «դոնկիխոտությամբ», Հայաստանի նախագահը կոնկրետ նպատակներ է հետապնդում: Առաջին հերթին Սարգսյանը աշխարհին ուզում է ասել, թե իբր Հայաստանը ժողովրդավարական երկիր է, իսկ ինքը՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահ: Սակայն բոլորին քաջ հայտնի է, թե ինչ ճանապարհով է ընտրվել Հայաստանի գործող նախագահը»,- ասել է Նամազովը:

«Երկրորդ՝ Սարգսյանը փորձում է համոզել սեփական հասարակությանը, որ ջանքեր է գործադրում ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Սակայն դա սուտ է:
Ադրբեջանի 20 տոկոս տարածքներն ավելի քան 20 տարի օկուպացիայի տակ պահող երկրի նախագահի նման անհեթեթ հայտարարությունները, բնականաբար, հետաքրքիր կարող են թվալ միայն նրանց, ովքեր կանխակալ դիրքորոշում են դրսևորում այս հարցի նկատմամբ»,- շարունակել է Մամեդովը:
Մանրամասները Սիվիլնեթ Պատրաստվել է Աշխարհի շուրջ
Post a Comment