20 August 2013

Մարդը առանց ամոթի մարդ չի

 Մարդը առանց ամոթի մարդ չի հանդիսանում . Հին  Չինաստան

Կոնֆուցիուսի հետեւորդներից մեկը, Մենցիուսը պնդում էր, որ մարդիկ ծնվում են խղճի հետ: Նա կարծում էր, որ մարդիկ ծնվում են կարեկցելու հատկությամբ, ամոթի հասկացումով, ունենում հասկացողություն, թե ինչն է հանդիսանում ճիշտ եւ ինչը , սխալ: Այդ հատկանիշները բարության, հավատարմության, պատշաճության եւ իմաստության սերմերն են: Միայն կենդանիները չեն ծնվում բարու բնութեան որակով: Ամոթի զգացումով մարդը, կավելացնի իր բարոյականությունը, բախվելով հռչակի կամ հարստության գայթակղությանը:

Հին Չինաստանում, մարդիկ համարում էին, որ ամոթի հասկացությամբ մարդը, հակված է ճիշտ որոշումներ կայացնել, երբ ընտրություն է կատարում հարստության եւ աղքատության, շահի կամ կորստի, կամ սեփական շահի ու հավատարմության միջեւ: Նա թույլ չի տա իր ցանկությունները վեր բարձրանալ: Առանց ամոթի մարդը ընդունակ է գնալ ցանկացած հանցագործության:

Կոնֆուցիուսը մի անգամ գովեց երեք իմաստունների, ովքեր ամոթի զգացում էին ունեցել,
անկախ նրանից, թե ինչ էին արել: Հին Չինաստանում համարվում էր, որ այն անձը, ով ամոթ է զգում, չի ենթարկվի փողի գայթակղությանը, եւ իր ամբողջականությունը չի դնի սպառնալիքի տակ, ի դեմս վախի կամ վտանգի: Նա համեստ եւ բարեհոգի է:

Նա զիջում է մյուսներին, նա վերցնում է միայն այն, ինչը կարիքը ունի:
Անկախ նրանից, թե դա հանդիսանում է իր անձնական էթիկան, ինչ որ բանի ձգտում է, թե հայրենասիրություն, մարդկային ամոթի զգացումը բարոյական խղճի ներկայության նախապայման է:

Կոնֆուցիուս ասում էր. «Մարդը պարտավոր է սահմանափակել իր վարքը ամոթի հասկացումով». Նա նաեւ ասել է. «Ամոթ զգալը դա խիզախության տղամարդկության կողքին է լինում»:

Երբ մարդը ունի ամաչկոտություն, նա բավարար համարձակ կլինի դիմակայելու իր սեփական սխալները եւ կձգտի բարելավել բարոյականությունը: Միայն այն անձը, ով ունի ամաչկոտություն կարող է համարձակ լինել դիմակայել իր սխալները եւ հաղթել դրանց: Դա քաջության ակտ է, - ասում էին հին Չինաստանում:
Լու Կուն գիտնականները, որոնք ապրել են Մին դինաստիայի ժամանակ, ասում էին «Նույնիսկ հինգ խոշտանգումների սպառնալիքը չի կարող համեմատվել ամոթի զգացումի հետ»: Ամենախիստ քրեական օրենսգիրքը եւ ամենաահավոր պատիժը չի կարող սովորեցնել ամոթի զգացում: Լու Կունը կարծում էր, որ մարդկանց ամոթ զգալ սովորեցնելը շատ ավելի կարեւոր է, քան լուրջ պատիժներ մտցնելը: Հենց որ մարդկանց էթիկան բարձրանա, նրանք կունենան ամոթի գաղափար, նրանք կիմանան, թե ինչ է պետք, եւ ինչ պետք չէ անել, եւ կկարողանան տարբերակել, թե ինչն է ճիշտ եւ ինչը, սխալ: Այս մեթոդը շատ ավելի արդյունավետ է հանցագործությունները կանխարգելելու համար, քան հանցագործություններից հետո մարդկանց պատժելը:
Սա մեկն է այն պատճառներից, որոնք կոնֆուցիանիզմը քարոզում է ուսուցանել հանցագործությունները կանխելու համար:

Աղբյուր
Թարգմանվել եւ պատրաստվել է Աշխարհի շուրջ բլոգ լրացված
Post a Comment