19 August 2013

Իսկական ադրբեջանցին

Սերժ Սարգսյանն երեկ Ծաղկաձորում մասնակցել է «Բազե-2013» երիտասարդական հավաքի փակման հանդիսավոր արարողությանը, որի ընթացքում զրուցել հավաքի մասնակից երիտասարդների հետ:

Այդ զրույցի ժամանակ Ադրբեջանում տեղի ունենալիք նախագահական ընտրությունների հետ կապված նա ասել է. «Մեզ համար թերևս ամենաձեռնտուն կլիներ, որ գործող նախագահ Իլհամ Ալիևը հաղթեր: Մենք անկախ նրանից, որ դժվարին, բայց երկար բանակցային ճանապարհ ենք անցել: Եվ գրեթե ուրվագծվել է խնդրի լուծման ճանապարհը՝ գոնե Մինսկի խմբի համանախագահների առաջարկած սկզբունքները հրապարակավ ընդունվելը: Դրանց շուրջ արդեն չորս տարի է ակտիվ բանակցություններ ենք վարում: Ճիշտ է հիմա ես չէի ասի, որ բանակցային պրոցեսը շատ ակտիվ է ընթանում, բայց, այնուհանդերձ, բավական ճանապարհ ենք անցել, և եթե ընտրություններից հետո Իլհամ Ալիևը կարողանա կամք դրսևորել և վեր կանգնել հայատյացության իր այդ մոլուցքից, ես կարծում եմ` մեզ համար ամենաընդունելի և նախընտրելի տարբերակը դա է»:

Բնականաբար ինքը իր ցանկությունը հիմնավորում է անհասկանալի բանակցություններով, եւ դա Հայաստանի օգտին ինչ-ինչ ռազմավարական քայլ չի, օրինակ` եթե Ալիեւը Սեռժիկի չընտրությունից առաջ նման բան հայտարարեր, արջի ծառայություն մատուցած կլիներ նրան, իսկ հոկտ. 27 ոՃրագործության, Երեւանի կենտրոնում մարտի 1 սպանդ եւ բանակը ժողովրդի դեմ հանելու, արտագաղթի քաղաքականություն կազմակերպելու, Հայաստանը կործանման եզրին հասցնելու, ՀՀ դեմ ուրիշ հանցագործությունների մեջ խրված մարդու հայտարարությունը կարող է Ադրբեջանում օգտակար լինել Ալիեւի քարոզարշավի համար:

Թեեւ ադրբեջանցու անձնագրերը փոխել են Հայաստանում, իսկական ադրբեջանցի են մնացել:
Post a Comment