29 August 2013

Սաշիկ Սարգսյանն արագաչափերի բիզնեսից օրական 50 միլիո՞ն է աշխատում

ՍԱՇԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱՐԱԳԱՉԱՓԵՐԻ ԲԻԶՆԵՍԻՑ ՕՐԱԿԱՆ 50 ՄԻԼԻՈ՞Ն Է ԱՇԽԱՏՈՒՄ
«Չորրորդ Իշխանության» տեղեկություններով` Երեւանի փողոցներում տեղադրված արագաչափերի
«աշխատանքի» արդյունքից ՀՀ իշխանությունները բավականին գոհ են: Ինչպես հայտնի է, հայ վարորդների գլխին փորձանք դարձած արագաչափերի բիզնեսը պատկանում է Սերժ Սարգսյանի եղբորը` Սաշիկ Սարգսյանին. եւ հենց Սարգսյանների կլանն է տիրապետում այն ահռելի գումարներին, որոնք առաջանում են արագաչափերի ֆիքսած խախտումներից առաջացած տուգանքներից:

«ՉԻ» տեղեկություններով` Սաշիկ Սարգսյանն իր բիզնեսի կայունությունն ապահովելու համար հրահանգել է համապատասխան կենտրոնին օրական տուգանել շուրջ 10 հազար ՀՀ քաղաքացու: Տուգանքների չափերը, ինչպես հայտնի է, տարբեր են: Մինիմալ տուգանքի չափը 5000 դրամն է: Եվ եթե այդ 10 հազար ակտը օրական բազմապատկենք մինիմալ տուգանքի չափով` 5000 դրամով, կստացվի, որ Սաշիկ Սարգսյանի բիզնեսը նրան օրական 50 միլիոն դրամ է բերում:

Դրանից չնչին գումարներ են հարկերի տեսքով մուծվում պետությանը,
իսկ խախտումը ֆիքսող համակարգչային կենտրոնում աշխատողների աշխատավարձերն առանձնապես բարձր չէ. այն տատանվում է 100-150 հազար դրամի շրջանակներում:

Մանրամասները` «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի այսօրվա համարում:
Post a Comment