13 August 2013

Անաստասիա Վոլոչկովայի ֆոտոսեսիան տրակտորի հետ (10 լուսանկար)

Անաստասիյան իր համառուսական հյուրախաղերի շրջանակներում Ռուսաստանի Հեռավոր Արեւելք էր ուղեւորվել: Հանկարծակի սկանդալային արտիստուհին հայտնվել է  աղետի էպիկենտրոնում:
Բլագովեշչենսկում ջրի մակարդակը երկու մետր բարձրացել է, եւ բոլոր հարակից գյուղերը ողողվել:


Բայց Անաստասիյան որոշել է իր շրջագայությունը չընդհատել եւ մնալ բարձրացնելու ողողված տարածքների բնակիչների մարտական ոգին, ուշադրություն հրավիրել աղետին իր բլոգի միջոցով: Վոլոչկովան իր բլոգում աղետի էպիկենտրոնում արված լուսանկարներ է տեղադրել, սակայն այդ նկարները, բացասական վերաբերմունք եւ նախատինք են առաջացրել: Ընթերցողները համոզված են, որ պարուհին փիառ է անում, քանի որ էքսկավատորի եւ ուրախ բնակիչների հետ նկարները չեն փոխանցում տեղի ունեցած աղետի հետեւանքով առաջացած ամբողջ ողբերգական իրավիճակը:

Վոլոչկովան իր բլոգում գրել է.


«Մարդիկ, բարի եղեք ... Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել այս ողբերգության նկատմամբ .. հեռուստատեսությամբ չի հաղորդվում դրա լայնածավալությունը: Իսկ երբեմն պարզ ուշադրությունը արդեն օգնություն է».










Post a Comment