03 July 2013

Ինչպե՞ս ունենալ գեղեցիկ և ճերմակ ատամներ

Եթե բնությունը Ձեզ չի պարգևել գեղեցիկ և ճերմակ ատամնաշար, ապա հոգ չէ` նորագույն տեխնոլոգիաների կիրառման արդյունքում կարելի է ունենալ նման ատամնաշար:

Այս գործընթացը կարելի է սկսել մասնագետի մոտ այցով, ով ճերմակափայլ ժպիտ ունենալու համար ատամները կսպիտակեցնի:

Ներկայացնում ենք մի քանի արդյունավետ տարբերակ` սպիտակ ատամներ ունենալու համար.

1. Ֆոտոսպիտակեցում. 

Ֆոտոսպիտակեցման ժամանակ ատամների վրա քսվում է պերօքսիդ թթվածնային գել, որի ազդեցությունն ակտիվանում է լույսի օգնությամբ:

2. Լազերային սպիտակեցում. 

Լազերային ճառագայթները յուրաքանչյուր ատամի վրա ներգործում են առանձին-առանձին: Այս տարբերակով ատամների սպիտակեցման արդյունքը կպահպանվի յոթ տարի, եթե չծխեք:

3. Ուլտրաձայնային սպիտակեցում. 

Այս դեպքում ճիշտ խնամքի դեպքում սպիտակեցումը կպահպանվի մինչև կյանքի վերջ:

4. Ամենօրյա խնամք.


Որպեսզի ատամները լինեն առողջ և գեղեցիկ, անհրաժեշտ է օգտագործել բարձրորակ ատամի մածուկ:

Իսկ առհասարակ, մասնագետները խորհուրդ են տալիս տարվա մեջ մեկ անգամ դիմել ատամների պրոֆեսիոնալ մաքրման, ինչի շնորհիվ կխուսափեք բերանի խոռոչի և ատամների հիվանդությունից: Մաքրումը չի սպիտակեցնում ատամները, պարզապես վերականգնում է նրանց նախկին գույնը, վերացնում է ատամնաքարերը, ատամնաշարը դարձնում փայլուն:


Aysor.am
Post a Comment