03 July 2013

Նադեժդա Սարգսյան. "Այսօր չկան համերգներ, երգիչները խելագարված վիճակում են"

Վերջին շրջանում շոու-բիզնեսը, կարծես թե, զիջել է իր դիրքերը, ինչի արդյունքում երգիչ-երգչուհիները պարապուրդի են մատնված: Իսկ թե ինչը բերեց դրան, չգիտի նաեւ հայկական շոու-բիզնեսում մեծ ներդրում ունեցած պրոդյուսեր, երգչուհի ՆԱԴԵԺԴԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ:

"ԲՈԼՈՐԸ ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿՆԵՐԻՑ
ԳՈՒՄԱՐ ԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ ԲԱՑԻ ԵՐԳՉԻՑ"

- Ինքս լինելով շոու-բիզնեսում` չեմ հասկանում, թե ինչը տարավ դրան: Երգիչները միշտ ուզում են աշխատել, նոր երգեր ունենալ:
Այսօր չկան համերգներ, երգիչները խելագարված վիճակում են, ինչո՞ւ պետք է չաշխատեն, համերգներ չլինեն: Ամեն երգիչ չէ, որ կարող է իրեն թույլ տալ մենահամերգի նման շռայլություն, նաեւ երկու բաժին երգել էլ ամեն երգիչ չի կարող: Այսինքն` երկկողմանի դադար է, ինչի պատճառը չեմ կարող ասել: Բայց, որ այսօր բոլոր երգիչները պարապուրդի են մատնված, չունեն աշխատանք` դա փաստ է: Ինչո՞ւ տեսահոլովակ նկարահանեն, եթե այն վաղն իրեն ֆինանս չի բերելու: Ավելորդ ծախս է անում, ու դա չի կարող վերադարձնել: Ինչքան հարսանիքների, կնունք-ծնունդների գնան, բայց ամեն երգիչ չէ, որ գնում է, շատ վատ է այսօր երգիչների վիճակը:
- Ձայնասկավառակների եկամտաբեր չլինե՞լն է, որ հազվադեպ են թողարկվում:
- Ինչու թողարկեն, եթե ձայնասկավառակը չի վաճառվում: "Պիրատների" խնդիրը այդպես էլ չլուծվեց: Բոլորն այդ ձայնասկավառակից գումար են աշխատում, բացի երգչից, բայց հենց երգիչը պիտի ստանար այդ գումարը:



Ամբողջությամբ այստեղ
Post a Comment