01 July 2013

Հայաստանի գերագույն գլխավոր ավազակը

Տաթևիկ Պողպատյան _ Ֆեյսբուքյան գրառում.

Ազատիչը կրկին անգամ մեզ համոզեց, որ երկրի գերագույն գլխավոր
ավազակը ինքն է.
Այսօրվա ելույթում Սերժ Սարգսյանի հիմնական ասելիքը կառավարությանը սա էր՝ «Ինչ անում եք, զգույշ արեք»: Իսկ ահա ՀՀ քաղաքացիներին նախագահացուն անուղղակի ասաց՝ «ինչ անում ենք, լավ ենք անում»: Ապա վարչապետին հորդորեց խնդիրները ուղարկել համապատասխան գերատեսչություններ: Այսպես նա, կարծես, հիշեցնում է Տիգրան Սարգսյանին, որ նա մենակ չի և կան այլ ավազակներ, որոնք կարող են հարցերը արագ լուծել:

Իհարկե, ինչպես սպասվում էր Ազատիչը շրջանցեց օֆշորային սկանդալը և հանրության ուշադրությունը փորձեց շեղել Իշխան Զաքարյանի վրա, ինչը տևական ժամանակ անում են նաև իշխանական դհոլները: Իսկ վերջում Սերժ Սարգսյանը խոսք ուղղեց նաև Աղվան Հովսեփյանին՝ «Մենք պետք է այս բոլոր դեպքերում աշխատենք այնպես, ինչպես աշխատում էինք ընտրությունների ժամանակ»: Իսկ թե ինչպես են աշխատում մեր իրավապահները
ընտրությունների ժամանակ, հայտնի է բոլորին:
Post a Comment