26 June 2013

Ո՞րն է ընտանիք կազմելու լավագույն տարիքը:

Ըստ ուսումնասիրության, պարզվել է, որ ամենից քիչ ամուսնալուծվում են այն զույգերը, ովքեր ամուսնացել են մինչեւ քսաներեք տարեկան, բայց ոչ ավելի, քան քսանութ տարեկան հասակը:
Սակայն, միեւնույն ժամանակ, տասը ամուսին զույգերի, միայն մեկ կամ երկու զույգն են ընտանեկան կապեր հաստատում հենց այդ տարիքում:

Բացի այդ, ընտանիք կազմելուց հետո առաջին երկու - երեք տարին երիտասարդ զույգերին խորհուրդ չի տրվում երեխաների բեռի տակ մտնել, որպեսզի, նախ եւ առաջ, ամուսիններից յուրաքանչյուրը ժամանակ ունենա հասկանալ, թե իրոք այդ անձը այն մարդն է, որի հետ նա ուզում է առնվազն առաջիկա քսան տարիների ընթացքում ապրել միասին:

Եվ բացի այդ, ամուսնության եւ ընտանիքի հարցերի շատ փորձագետներ խորհուրդ են տալիս պաշտոնական ամուսնությունից առաջ, որը ենթադրում է համատեղ ամուսնական գույք եւ համատեղ երեխաներ, եւ շատ  ուրիշ շփման կետեր, ապրել քաղաքացիական ամուսնության կյանքով առնվազն վեց ամիս, որպեսզի ապագա կենակցության հավանականությունը որոշեն:



Համաձայն նույն վիճակագրության, այն մարդկանց ամուսնությունները, որոնք ամուսնանում են միասին ապրելու որոշ ժամանակաշրջանից հետո, ավելի ամուր է, քան այն ամուսնությունները, որի գործընկերներն  ապրել են իրարից առանձինԱղբյուր Աշարհի շուրջ
Post a Comment