26 June 2013

"Ուժեղ Ադրբեջանը կարող է ցանկացած լեզվով խոսել թույլ Հայաստանի հետ", - իր ելույթում ասել է Ալիևը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, այսօր  Ադրբեջանի զինված ուժերի 95 -ամյա կազմավորմանը նվիրված զորահանդեսի ժամանակ իր ելույթում հերթական անգամ սպառնացել է Հայաստանին.
«Ադրբեջանը ապրում է պատերազմի պայմաններում: Պատերազմը դեռ ավարտված չէ։ Ավարտվել է առաջին փուլը, եւ ցանկացած պահի բանակը պարտավոր է ցանկացած եղանակով վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունը;»;
«Ադրբեջանի տնտեսական ուժը անհամեմատ աճել է; Ցանկացած ոլորտում Ադրբեջանը մի քանի անգամ, իսկ որոշ ոլորտներում ավելի քան 10 անգամ ավելի է հակառակորդից, եւ այդ տարբերությունը անընդհատ աճում է: Քանի որ ունենք անամպ ապագա, զարգացման ճանապարհ ու հեռանկար:», - ասել է նա.
Նրա խոսքերով Ադրբեջանը աշխարհի ամենաարագ զարգացող երկիրն է, տնտեսական զարգացման տեսանկյունից ամբողջ աշխարհում վերջին 10 տարիների ընթացքում, չկա երկրորդ ավելի զարգացող երկիր, ինչպիսին Ադրբեջանը:
«Ադրբեջանի բյուջեում ռազմական ծախսերը շարունակելու են մնալ առաջնային այնքան ժամանակ, մինչև Հայաստանը չվերադարձնի մեր հողերը։ Այսօրվա իրավիճակը չի կարող հավերժ շարունակվել։ Ուժեղ Ադրբեջանը կարող է ցանկացած լեզվով խոսել թույլ Հայաստանի հետ։ Ես համոզված եմ, որ ցանկացած ճանապարհով մեր տարածքային ամբողջականությունը կվերականգնվի, Խանքենդիում, Շուշիում կծածանվի ադրբեջանական դրոշը»,–հոխարտացել է Ալիեւը, հայտնում է ՝news.day.az –ը:



Աղբյուր  Աշխարհի շուրջ 
Post a Comment