28 June 2013

Ի՞նչ ուտել շոգ եղանակին

Ամռան շոգ եղանակին մեր օրգանիզմը հատուկ սննդակարգի կարիքն ունի, քանի որ ամռանը նյութափոխանակությունը մեր օրգանիզմում ավելի ինտենսիվ է դառնում, իսկ քրտինքի հետ մենք կորցնում են նաև վիտամինները և միներալները: Շոգ եղանակին  մեր օրգանիզմը առաջին հերթին կորցնում է B խմբի և  С վիտամինները, իսկ դա նշանակում է, որ պետք է ուշադրություն դարձնել այն մթերքներին, որոնք կօգնեն մեր օրգանիզմին վերականգնել կորցրած վիտամինները և  միներալները: Ձեզ ենք ներկայացնում այն մթերքները, որոնք կօգնեն ձեզ հաղթահարել վիտամինների կորուստը և կհագեցնեն ձեր օրգանիզմը հեղուկով:

bc1321232
Կանաչեղեն:
 Համեմը, մաղադանոսը, սամիթը, մառոլը, նեխուրը և այլն պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ, այդ թվում նաև B խմբի վիտամիններ: Իսկ սպանախը իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ մագնիում և B խմբի վիտամիններ, ինչպես նաև լյոտեին, որը պաշտպանում է մաշկը և աչքերն արևային ճառագայթներից: Անանուխն էլ ունի սառեցնող ազդեցություն, ինչպես նաև հայտնի է իր կազդուրիչ էֆեկտով:  Բացի այդ, կանաչին մոտ 90 տոկոսով բաղկացած է ջրից, ինչը հնարավորություն կտա վերականգնել կորցրած հեղուկը:

  cucumber-01

Վարունգ 
 Վարունգը, որը մոտ 96 տոկոսով բաղկացած է ջրից, իր մեջ պարունակում է կալցիում, կալիում, մագնիում, ֆոսֆոր,  յոդ, ինչպես նաև B խմբի և С վիտամինները: 1348038310_kak-vybrat-pravilno-arbuz
Ձմերուկ 
Սառը ձմերուկը ոչ միայն հագեցնում է ծարավը, այլ նաև սնում է մեր օրգանիզմը նատրիումով, կալցիումով,  մագնիումով, ինչպես նաև  B6, С և PP վիտամիններով:
  artleo.com_31317

Հատապտուղներ
 Հատապտուղները ոչ միայն համեղ են, այլ նաև պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ, այդ թվում նաև С վիտամինը, իսկ հատապտուղների մեծ մասի թթվաշ համը կօգնի հաղթահարել շոգը:
  chili
Կծու պղպեղը:
Կծու պղպեղն ոչ միայն նպաստում է քրտինքի առատ արտադրությանը, ինչը հնարավորություն է տալիս սառեցնել օրգանիզմը, այլ նաև ունի հակաբակտերիալ հատկություններ:
  smetana-kefir-tvorog-moloko
Մածուն, կեֆիր, յոգուրտ, թթվասեր: 
Այս և նմանատիպ այլ մթերքներ ոչ միայն հագեցնում են ծարավը, այլ նաև սնուցում են օրգանիզմը սպիտակուցներով և կալցիումով:
  1363855984_0
Ծովամթերքները ոչ միայն արագ են մարսվում օրգանիզմով, այլ նաև պարունակում են ֆոսֆոր, յոդ, ցինկ, կալիում, մագնիում, նատրիում և այլն: Սակայն հարկ է նշել, որ շոգ եղանակին ծովամթերքները շատ արագ փչանում են և կարող են վտանգավոր դառնալ, այդ իսկ պատճառով պետք է շատ ուշադիր լինել այդ տեսակի ուտեստը ընտրելիս և պատրաստելիս:

 Եւ, իհարկե, շոգ եղանակին խորհուրդ չի տրվում օգտագործել մեծ քանակությամբ քաղցրավենիք, գազավորված քաղցր ըմպելիքներ, ինչպես նաև ապխտած և յուղոտ միս:

Աղբյուր http://hasarakutyun.am/?p=14759
Post a Comment