24 June 2013

Ղարաբաղյան կլան, ԲՀԿ -ն, ՀՀԿ -ն եւ հրեշտակի թեւերը

Այս օրերին Հայաստանի թալանչիները (նաեւ արդեն ԱԺ նախագահի բնորոշմամբ) հրեշտակի թեւեր են առել եւ բոլոր լրատվամիջոցներով հերթական շոուն են ցուցադրում:
Գուցե տեսնելով ԲՀԿ "ոչ իշխանական, ոչ ընդդիմադիր" ՀԱԿ -ի շնորհիվ լեգիտիմանալու երեւույթը, բոլորը արդեն ընդդիմադի՞ր են խաղում:
Արդյունքում այնպիսի խառնաշփոթ վիճակ է ստացվել, որ շատերը ապշած են Իսկ տերը ուզում է իրեն միամիտ ցույց տալ, մինչդեռ բյուջեն թալանող շները չեն պատժվում:
Դե ոնց պատժվեն, անգամ հոկտեմբերի 27 անմիջական կատարողները դեռ չեն պատժվել: Չէ՞, որ հենց իրենք են պատվիրատուները:

Մյուս կողմից աշխարհի ամենաբեւեռացված երկրում նվազագույն աշխատավարձ են բարձրացնում 10 հազար դրամով: Գազի թանկացմամբ շղթայաբար բոլոր գների բարձրացվելու եւ մինչ այդ արված ապրանքների թանկացումները իբր մեղմելու նպատակով:
Իրականում, հարյուր հազարավոր թոշակառուների նվազագույն թոշակը գոնե չի բարձրացվում (հանկարծ բյուջեյի թալանի ծավալը չպակասի ), որի արդյունքում հաշմանդամներ ու տարեց ծայրահեղ աղքատ մարդիկ ավելի են աղքատանալու: Հայաստանի իշխանություններն ու օլիգարխները այս մարդկանց հացն են խլում


Աշխարհի շուրջ
Post a Comment