29 June 2013

Շոգից պաշտպանվելու մի քանի խորհուրդներ.

Շոգից պաշտպանվելու խորհուրդներ.

1. Խմեք կանաչ թեյ, այն շատ լավ է կարգավորում ջերմափոխանակությունը
2. Օրվա ամենաշոգ պահին գլուխը կամ պարանոցը փաթաթեք թաց սրբիչով:
3. Որպեսզի չջրազրկվեք ամեն 15 րոպեն մեկ երկու կում ջուր խմեք: Իսկ ահա գազավորված ջրերից ավելի լավ է խուսափել, այն չի հագեցնում ծարավը:
4. Եթե շոգից ուշագնաց եք լինում,
կքանստեք եւ ցավեցնելու աստիճան կծեք ճկույթը `եղունգի հիմքի շրջանում:
5. Եթե հնարավորություն կա հաախակի կոնտրաստային ցնցուղ ընդունեք:
6. Եթե շոգից չեք կարող քնել, քնելուց կես ժամ առաջ անկողնային սպիտակեղենը դրեք պոլիեթիլենային տոպրակի մեջ եւ դրեք սառնարանի մեջ: Ժամանակի ընթացքում, իհարկե, սպիտակեղենը կտաքանա, բայց քնելը շատ ավելի հաճելի կլինի:
7. Ուտեստ-փրկիչների թվում են. մածուն, թան, թանաբրդոշ, բոտվինյա - կանաչեղենով եւ կարտոֆիլով սառը սուպեր, բուլղարական "տարատոր" ուտեստ,:
8. Յուրաքանչյուր սենյակում նախապես ջրով թրջած մեկ հատ խոշոր սրբիչ կախեք, մինչեւ սրբիչի չորանալը սենյակի խոնավությունը կավելանա, իսկ ջերմաստիճանը կնվազի:
9. Աշխատանքային սեղանի վրա ջրով լցված ակվարիում տեղադրեք, անպայման չէ ձկներով, ջուրը կգոլորշիանա եւ կպաղեցնի օդը:
Post a Comment