23 June 2013

Բաքուն այսօր (22 ֆոտո)

Ոմանց սա գուցե կթվա ոչ հայրենասիրական գրառում, քանի որ հայրենասիրությունը ռուսի հետեւում թաքնվել թուրքերին հայհոյելն է նրանց համար, Բաքու ու Ստամբուլ մտնելը, դրա պատճառը այն է, որ հայկական անկախ պետություն ունենալը միշտ դեմ է եղել ռուսական շահերին: Մյուս կողմից հարկավոր է մի փոքր սիրել քո երկիրը, որպեսզի քարը քարի վրա չթողնելու փոխարեն կառուցել:
Հայաստանը ավելի դեմոկրատական է, նրանք նավթ ունեն, ՝ ինքնախաբեություն է, աշխարհի ամենահարուստ երկրները նավթ չունեն:
Հայաստանը գուցե ավելի դեմոկրատական է համարվում, փողոցներում առկա են շատ թանկարժեք մեքենաներ եւ ընդհանրապես թանկարժեք ավտոմեքենաների քանակով առաջնակարգ տեղ է գրավում ԱՊՀ-ում, բայց միաժամանակ Հայաստանը ամենաշատ աղքատ բնակչություն ունեցող երկիրն է, աշխարհի ամենամեծ բեւեռվածության երկրներից մեկն է, իսկ Հայաստանից զանգվածային գաղթը հենց բեւեռվածության հետեւանքն է, մինչդեռ ոչ դեմոկրատական Ադրբեջանում բնակչության թիվը աճում է:
Այս գրառումն էլ տեղադրել եմ համեմատության համար:
Արտագաղթի քաղաքականություն վարելու, եղածը քանդելու, օրինակ տրամվայը վերացնել, եւ Քրքորյանի փողերով տրամվայի գծերը քանդելու եւ փոխարենը ասֆալտ լցնելու համեմատ, Բաքվում քաղաքը կառուցապատվում, կանաչապատվում, հարմարավետ է դարձվում բնակիչների համար:

Փողոցները ընտրություններին անորակ ասֆալտապատելու եւ խորհրդային ժամանակներից մնացած վթարային շենքերով թաղամասերի փոխարեն, Բաքվում բազմահարկ շենքերով  ամբողջ նոր թաղամասեր են կառուցվում, ընդ որում նաեւ քաղաքի ծայրամասերում: Գործնականում Խորհրդային ժամանակվա բոլոր շենքերը փոխարինվում են նորերով:
Նկարների բացատրությունը եւ ամբողջ գրառումը կարդալու համար սեղմեք վերջում "Աղբյուր" հղումը:
























Աղբյուր http://macos.livejournal.com/
Post a Comment