16 March 2013

Հինգ տարի հետո ծերությունն անցյալում կմնա

Նման հայտարարությամբ են հանդես եկել Ավստրալիայի գիտնականները: Նոր Հարավային Ուելսի համալսարանի գիտնականներին հաջողվել է ստեղծել դեղ, որը դանդաղեցնում է ծերանալու գործընթացը և կանխում է տարեց մարդկանցը բնորոշ հիվանդությունների առաջացումն ու զարգացումը: Դեղի ստեղծող Դևիդ Սինկլերը պնդում է,թե դրա շնորհիվ հնարավոր կլինի մարդկանց կյանքը մոտ երկու անգամ երկարեցնել: Սինկլերը պնդում է, թե ծերությունը դանդաղեցնող նյութն օգտագործվում է նաև այլ դեղամիջոցներում, բայց իր ստեղծածն այլ դեղերից էապես տարբերվում է, քանի որ աշխուժացնում է SIRT1 սպիտակուցը, որը նպաստում է բջիջների վերականգմանը: Դեղամիջոցն արդեն փորձարկվել է փսորիազով և 2-րդ կարգի շաքարախտով հիվանդ մարդկանց վրա, և փորձարկման ընթացքում գրանցվել են դրական արդյունքներ: Հիմա դեղը փորձարկվում է առողջ մարդկանց վրա, և եթե փորձարկումները դրական արդյունք տան, ապա դեղը վաճառքի կհանվի հինգ տարի անց:
  Պատրաստվել է Աշխարհի շուրջ
Post a Comment