06 February 2013

Արեւադարձային բույսերի էքստրակտը դադարեցնում է մաշկի բորբոքումը եւ ծերացման գործընթացը

Փետրվար 6, 2013

Bayer Serdex Company ընկերությունը, որը մասնագիտացած է մադագասկարյան բույսերից ակտիվ նյութերի մշակմամբ, բացահայտել է Centella asiatica տերեւների անսպասելի հատկությունները, հայտնում է
Premium Beauty News -ը:

Գիտափորձը ցույց է տվել, որ էքստրակտը աշխատում ոչ միայն բջջային, այլ նաեւ կառուցվածքային մակարդակում: Թեստեր մարդու կերատինոցիտների վրա (էպիդերմիս /մակամաշկային/ բջիջներ), ցույց տվեց, որ էքստրակտը բարձրացրել է կերամիդի սինթեզի ցուցանիշները (մաշկի բջջային պատերի կարեւոր բաղադրիչն է), ուժեղացրել է մաշկի բնական շեմը եւ դրա թափանցելիությունը:

Բացի այդ, միացությունը դրական ազդեցություն է գործում կերատինոցիտների վրա ինվոլյուկրին սպիտակուցի սինթեզի միջոցով: Արդյունքում բջիջները աշխատում են ավելի համաձայնեցված, իսկ մաշկի խոր շերտերը ակտիվացված է aquaporin 3 «միացման» հաշվին, որոնք ապահովում են ջրի շարժը բջջային մեմբրանի միջոցով:

Էքստրակտը կարող է հարմար լինել զգայուն մաշկի եւ տարիքային բնույթի խնդիրների լուծման համար, երբ համատեղված է այնպիսի միացությունների հետ, ինչպիսիք են interleukin-1, interleukin-8 եւ prostaglandin E2 (բորբոքային միջնորդներ, կապված իմունային պատասխանի հետ)
երկարակյաց

 Պատրաստվել է Աշխարհի շուրջ
Post a Comment