14 January 2013

Բժիշկները անվանել են ամենաերիտասարդացնող ըմպելիքները

Ըստ բրիտանացի բուժաշխատողների՝ որոշ ըմպելիքներ ընդունակ են պահպանելու
երիտասարդությունը: Օրինակ՝ հանքային ջուրը: Այն գտնվում է ցուցակի առաջին
հորիզոնականում:
Բժիշկների խոսքերով՝ ջուրը ոչ միայն խոնավացնում է մաշկը և բթացնում է սովի
զգացողությունը, այլ նաև նախապատրաստում է մեր ստամոքսը սննդի ընդունմանը և, բացի
դրանից, դուրս է բերում թույների մեծ մասը:
Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է սուրճը՝ նվազեցնելով բերանի շրջանում քաղցկեղի
առաջացման հավանականությունը,- հաղորդում է MyJane ամսագիրը:
Երրորդ հորիզոնականում թեյն է, հատկապես կանաչը: Այն կարգավորում է
նյութափոխանակությունը և արագացնում է ճարպերի թթվեցումը, նպաստում է
կաթնագեղձերի քաղցկեղի առաջացման հավանականության նվազեցմանը:
Տաք շոկոլադը, որի բաղադրության մեջ մեծամասամբ մտնում են հակաօքսիդանտներ,
բաղեցրել է չորրորդ հորիզոնականը: Դրանց հետեւում են կարմիր գինին և կաթը:
Աղբյուր
 Պատրաստվել է Աշխարհի շուրջ
Post a Comment