11 January 2013

Մարդը կարող է անգամ երկարատեւ կուրությունից հետո տեսնել, խոստանում են մասնագետները

Գիտնականները փոխպատվաստած բջիջներով արդեն փորձել են վերականգնել տեսողությունը: Կրծողների վրա արած հերթական փորձը ցույց տվեց այս մոտեցման
արդյունավետությունը. Կենդանիների ցանցաթաղանթ ներարկվել է լուսազգայուն բջիջներ, - պատմում է ABC News -ը:

Գաղափարը հետեւյալում է, պետք է ոչ միայն մեծ քանակներով բջիջներ փոխպատվաստել, բայց եւ որոշակի զարգացման փուլի, - նշում է Ռոբերտ ՄակԼարենը Օքսֆորդի համալսարանից: Նա եւ նրա գործընկերները ցանցաթաղանթի դեգրադացիայով  մկների վրա փորձարկել են ֆոտոռեցեպտորային նախա բջիջների (ցողունային բջիջների եւ  չափահաս լուսազգայուն բջիջների միջանկյալ փուլը) արդյունավետությունը

Բջիջները ներարկում են ցանցաթաղանթի երկու հատվածների միջեւ հեղուկի մեջ: Երկու շաբաթ անց ներարկված բջիջները փոխարինում են լույսի առկայությունը որոշող բջիջները   շերտին, եւ շերտը միացվում է տեսողական նյարդին:

Թեստերը ցույց տվեցին, որ 12- ից 10  -ը եզրափակիչ փուլի  դեգրադացիայով  մկների մոտ ավելացել է լույսի արձագանքը (կրծողները այժմ ընդհանրապես սկսել են տեսնել): Տեսականորեն փոխպատվաստման բջիջների համար կարող են նյութ ստանալ նույնիսկ  երկարատեւ կուրությամբ տառապող մարդիկ: 
Post a Comment