25 January 2013

Բույսերը, ինչպիսիք են, քրքումը, նարգիզը եւ նարդոսը արտասովոր ձեւով ազդում են ուղեղի վրա

Դեղաբույսեր _ Հունվար 24, 2013
 Ալցհեյմերի հիվանդությունը կարելի է հաղթահարել նաեւ բոլորին հայտնի ծաղիկներով: Օրինակ, ձնծաղիկները իրենց մեջ պարունակում են գալանտամին: Իսկ այդ միացությունը կա Ռեմինիլի մեջ, դեմենցիան տկարամտությունը բուժելու միջոց: Այն ավելացնում է ացետիլխոլինի կոնցենտրացիան  , հաղորդելով նեյրոններից եկող տեղեկությունները: Ալցհեյմերի հիվանդության ժամանակ ացետիլխոլինի կոնցենտրացիան նվազում է:

Շաֆրանը ազդում է, թե որքան Ճարպ է պահվում աչքում: Նա տեսողական բջիջներին ավելի առաձգական է դարձնում, գտել են Սիդնեյի համալսարանում: Իր հերթին, Ալցհեյմերի հիվանդության հիվանդներին, երբ շաֆրան են տվել, բարելավել է ուղեղի աշխատանքը, - գրում է The Daily Mail -ը:

Տոկիոյի համալսարանում նաեւ պարզել են, որ կրոցինը, միացություն, որ շաֆրանին տալիս է գունավորում, ակտիվացնում է հիշողությունը եւ մտավոր կարողությունները: Իսկ քրքումի /շաֆրան/ էկստրակտները պարունակում են կոլխիցին, հակաբորբոքային եւ հակաքաղցկեղային հատկություններով:

Նարդոսը /լավանդա/ փրկում է անքնությունից, անհանգստությունից, ցավից, բարելավում է տրամադրությունը, աշխատում է որպես անտիդեպրեսանտ, նվազեցնում դեմենցիայով մարդկանց ագրեսիան: Հայտնի է, որ դա նույնքան արդյունավետ է, որքան լորազեպամը: Համարվում է որ գաղտնիքը հետեւյալն է՝ ազդեցություն է կատարվում ուղեղի - գամմա - ամինոճարպային թթու միացության վրա.

Կաթնուկը /մոլոչայ/ լայնորեն օգտագործվել է միջնադարում որպես մոռացկոտության դեմ դեղամիջոց, ինչպես նաեւ օգտագործվել է քնի խանգարման, գրգռվածության դեմ: Այսօր, Սեուլի հոգեբույժները պնդում են, որ բույսը պաշտպանում է ուղեղի բջիջները: Եթե ​​դուք չորս շաբաթ օրական երեք անգամ ընդունեք կաթնուկի էկստրակտ, ուղեղի վիճակը զգալիորեն կբարելավվի: Բույսի արմատները աջակցում են աշխատանքի մեջ պահել հիշողությունը:

Նարգիզը նույնպես իր մեջ ներառում է գալանտամին
, ինչպես ձնծաղիկը: Նա նաեւ ունի իր կազմում, միացություն, որն ի վիճակի է անցնել ուղեղի գեմատոէնցեֆալ /արյունազեղ/ արգելքը. Այսինքն, նրանով կարող են ուղեղին ցանկացած դեղորայք հասցնել: Չինական գիտնականները կարծում են, նարգիզն օժտված է հակաքաղցկեղային հատկություններով.

 Պատրաստվել է Աշխարհի շուրջ
Post a Comment