23 December 2012

Oraya - նոր հեղափոխական թերապիա, տարիքային մակուլյար դեգեներացիայի բուժման գործում

Դեկտեմբեր 24, 2012 http://www.dailymail.co.uk/health/article-2252227/Revolutionary-X-ray-treatment-offers-new-hope-diseased-eyes.html
Բրիտանացի բժիշկների զինանոցում է հայտնվել խոնավ ձեւի տարիքային մակուլյար դեգեներացիայի  բուժման հեղափոխական միջոց, գրում է The Daily Mail -ը: Այս խանգարումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ մակուլայի տակ արյան անոմալ անոթները սկսում են աճել եւ արտահոսել, ինչը վատացնում է տեսողությունը:

Նոր Oraya թերապիան - բարելավում է այս հիվանդությամբ հիվանդների վիճակը: Ստանդարտ բուժումը ներառում է արյան անոթների աճը (հակա - VEGF թերապիա) արգելակող միացությունների ներարկում: Ներարկումը պետք է յուրաքանչյուր 1-3 ամիսը մեկ անել: Սակայն ոչ ինվազիվ Oraya մեթոդը ենթադրում է միանգամյա բուժում (20 րոպեանոց սեսիա):

Դրա շրջանակներում մակուլան ճառագայթում են ցածր դոզաներով ռենտգենյան ճառագայթումի: Արդյունքում, ոչ միայն դադարում է արյան անոթների աճը, այլ նաեւ նվազեցվում է բորբոքման եւ կոշտացումի (բորբոքումը եւ կոշտացումը պայմանավորված է արյան անոթների արտահոսքով): Ապացուցվել է, որ Oraya էապես բարելավվում է հիվանդների վիճակը: Ճիշտ է, գործընթացը էժան չէ, 5145 ֆունտ (մոտ 3381669.15 դրամ)

 Պատրաստվել է Աշխարհի շուրջ
Post a Comment