25 December 2012

Կալանք կդրվի՞ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի և բանկային հաշիվների վրա

Կոռումպացված գործիչների սեւ ցուցակը.

«Սեւ ցուցակը կգլխավորի նախկին նախագահներից մեկը` Ռոբերտ Քոչարյանը: Ցուցակը գնալու է եվրոպական կառույցներ, և մեր կազմակերպությունը պահանջելու է եվրոպական և միջազգային կառույցներից կալանք դնել դրսում նրա ունեցվածքի , հայ ժողովրդից թալանված և եվրոպական բանկերում կուտակված գումարների, նրա սեփականության վրա, և արգելք դնել նրա և նրա ընտանիքի նկատմամբ ելքը և մուտքի վրա՝դեպի եվրոպական երկրներ և Ռուսաստանի Դաշնություն»,- դեկտեմբերի 20 մամուլի ասուլիսում ասաց «Հայրենիք և պատիվ» կուսակցության և «Հակակրիմինալ» հասարակական կազմակերպության ղեկավար Գառնիկ Մարգարյանը

Դիտարկմանը, թե ՀՀ նախագահը նույնպես իր ելույթում խոսել է հակակոռուպցիոն նախաձեռնության մասին, Գ.Մարգարյանը պատասխանեց, որ այդպիսի կառույց ստեղծվել է դեռ Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք`2004-ին, և դրա շրջանակներում «երկու տարին մեկ անգամ հավաքվում են ինչ-որ նիստերի և ինչ-որ ուռճացված ծրագրեր են առաջ քաշում, որն իրականության հետ ոչ մի կապ չունի»:

Հարցին, թե նշված նախաձեռնության շրջանակներում որևէ վերահսկողություն իրականացվելո՞ւ է նախագահական առաջիկա ընտրությունների նկատմամբ, Գ.Մարգարյանը պատասխանեց.  «Այո´, մեր հաշվարկներով` խորհրդարանական ընտրությունների ժամանակ շուրջ 500 հազար ընտրողների`գյուղացիների, աղքատ ազգաբնակչությանը բաժանվել են խոշոր չափերի գումարներ: Թե այդ ո՞ւմ գումարներն են բաժանում, դրանք նույն հայ մարդուց, հայ գյուղացուց թալանված գումարներն են: Սրա համար մեզ մոտ կառույց կա, որը զբաղվելու է դրանով»:
Ամբողջությամբ այստեղ
Պատրաստվել է Աշխարհի շուրջ
Post a Comment