07 December 2012

Մրգերի եւ բանջարեղենի վառ գունանյութը պայքարում է քաղցկեղի դեմ

Դեկտեմբեր 7, 2012
Կարմիր, նարնջագույն, դեղին մրգերն ու բանջարեղենը հարուստ են կարոտինոիդներով ( ): Գիտնականների խոսքերով, դեռ ավելի վաղ այդ պիգմենտները կապել են հակաքաղցկեղային հատկության հետ, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»: Արդեն ապացուցվել է, որ կարոտինոիդները արգելակում են ուռուցքների աճը կրծքի քաղցկեղի դեպքում: Ընդ որում, միացությունները աշխատում են եւ հորմոն-կախվածության, եւ էստրոգեն անկախ քաղցկեղի տեսակում:

Հայտնի է, որ կարոտինոիդների ուսումնասիրությամբ զբաղվել են Բրիգամ կանանց հիվանդանոցի եւ Հարվարդի բժշկական դպրոցի աշխատակիցները: Աշխատանքներում օգտագործվել են ավելի քան 3000 կանանց կրծքի քաղցկեղի տվյալներ: Ստուգողական խմբում 3900 առողջ կանանց ներգրավվածությամբ:

Պարզվեց, որ քաղցկեղի խմբի կանանց կարոտինոիդների կոնցենտրացիան զգալիորեն ավելի ցածր էր, քան ստուգողական խմբի կանանց մոտ: Մասնավորապես այդ կապը շատ պարզ նկատելի է էստրոգեն - անկախ տեսակի քաղցկեղում:

Հետազոտողները թախանձաբար կոչ են անում սննդի մեջ ներառել վառ գույնի մթերքներ, ինչպիսիք գազար, լոլիկ, կարմիր եւ դեղին մրգերը, որպեսզի Ձեզ պաշտպանեք քաղցկեղից: Ի դեպ, կարոտինոիդներ կարելի է գտնել նաեւ ծովային ջրիմուռներում:
 Պատրաստվել է Աշխարհի շուրջ
Post a Comment