06 December 2012

Գիտնականները պարզել են ինչպես թարմացնել սիրտը, նոպայից հետո

Դեկտեմբեր 6, 2012 newscientist.com

Գրեթե անմիջապես մահից հետո սրտի բջիջները կորցնում են բաժանվելու կարողությունը: Սրտի նոպայից հետո, այդ բջիջները մահանում են: Նրանց տեղում ձեւավորվում է  սպիաձեւ հյուսվածք, - պատմում է newscientist -ը: Մաուրո Ջիացան, գենային ինժեներիայի եւ կենսատեխնոլոգիայի միջազգային կենտրոնից, գտնում է, որ որոշ մոլեկուլների օգնությամբ կարելի է խթանել տարեց բջիջները, ստիպելով նրանց բաժանվել:

Մոլեկուլները, որոնց մասին խոսք է գնում mRNA - կարճ RNA հաջորդականության են, գեները միացնող եւ անջատող: Ջիացան փորձարկեց 875 mRNA /մակրոRNA/ աճեցված կրծողների սրտի մկաններում: Պարզվեց, 204 mRNA վերաակտիվացրել են բջջային բաժանումը, այդ թվում, երկու RNA որոնք ազդում են գրեթե 2000 գեների վրա:

Ջինացան եւ նրա գործընկերները սրտի կաթված առաջացրեցին տարեց մկների մոտ, ապա  վնասված տարածք մտցվեց անվնաս վիրուսով երկու ամենաակտիվ mRNA: Այդպիսով, վերականգնում տեղի ունեցավ բժիշկներին հետաքրքրող հատվածում, այլ ոչ շրջապատող հյուսվածքներում:

Երկու շաբաթվա ընթացքում, դրական տեղաշարժեր նկատվեցին (հյուսվածքների կծկումների ուժը ավելացել էր եւ վնասվածքի աստիճանը նվազել ): Ընդ որում, ուսումնասիրվող բջիջները բաղկացած էին տարեց բջիջներից:

Այս տեխնոլոգիան շատ հեռանկարային է, քանի որ mRNA չի հրահրում այլ բջիջների բաժանում, նշանակում է դրանք կանցերոգեն չեն: Գիտնականները առաջարկում են անցնել սինթետիկ mRNA: Պատրաստվել է Աշխարհի շուրջ
Post a Comment