05 December 2012

Ուռուցքաբանները պոտենցիալ հակաքաղցկեղային միջոց են տեսնում մզամուրճը

Դեկտեմբեր 5, 2012

Մզամուրճ սպիտակ - Ծննդյան տոների խորհրդանիշն է Արեւմուտքում: Ռաֆայել բժշկական կենտրոնում, որը գտնվում է Քենթում, վերջերս խոսվել է  բույսի հակաքաղցկեղային հատկությունների մասին: Այժմ մզամուրճը նկատել են նաեւ Ադելաիդայի համալսարանի աշխատակիցները, հաղորդում է  DNAIndia -ն:

Նրանք վստահ են. մզամուրճը կարող է աղիքային քաղցկեղի այլընտրանքային բուժման միջոց լինել, կամ լրացնել քիմիաթերապիան: Ուսումնասիրության շրջանակներում համեմատվել է մզամուրճի երեք տարբեր էքստրակտներ /մզվածք,հանուկ/, որը փորձարկվել է աղիքի քաղցկեղի բջիջների վրա: Ինչպես նաեւ քիմիաթերապիայի դեղամիջոցները եւ էքստրակտը փորձարկվել է առողջ բջիջների վրա:

Արդյունքում, էքստրակտներից մեկը ( Fraxini տեսակ) արդյունավետ պայքարել է քաղցկեղի բջիջների դեմ եւ նման ակտիվություն չի ցուցաբերել առողջ բջիջների հանդեպ: Փաստորեն, արդյունավետությունը եղել է ավելի բարձր քան քիմիաթերապիայի միջոցները:

Հետեւաբար, էքստրակտի որոշակի կոնցենտրացիաներ կարող են զգալիորեն նվազեցնել քաղցկեղի բջիջների գոյատեւումը: Ընդ որում, միայն Fraxini շատ չի վնասել առողջ բջիջները: Որպեսզի վերջնական եզրակացություն արվի, լրացուցիչ ստուգումներ կարվեն:
Պատրաստվել է Աշխարհի շուրջ
Post a Comment