21 December 2012

Կենդանական հյուսվածքները թույլ են տալիս արագ վերացնել մասթեկտոմիայի հետեւանքները

Դեկտեմբեր 21, 2012

Հիվանդները, ովքեր կրծքի քաղցկեղ են տարել, շուտով կարող են խոզերի հյուսվածքների նոր տիպի վերականգնողական վիրաբուժության ենթարկվել, գրում է The Daily Mail  -ը: Նոր տեխնոլոգիայի հիմնական առավելությունն այն է, որ կրծքագեղձը հեռացնելուց անմիջապես հետո կարող են կուրծքը վերականգնել:

Կենդանական հյուսվածքները որոշակի եղանակով մշակվում են (նախապես կենսաբանական շրջանակից հանվում է կենդանիների ԴՆԹ), խուսափելու մերժումից: Դրանցից պատրաստում են  գրպան, որտեղ ամրացվում է իմպլանտը: Խոզերի կոլագենը շատ նման է մարդու, այդ պատճառով ոչ մի խնդիր չպետք է լինի: Ավելի վաղ խոզերի հյուսվածքներից կենսաբանական ցանց-շրջանակ է օգտագործվել խոշոր գրիժաների բուժման համար, ապացուցելով դրանց անվտանգությունը ու արդյունավետությունը:

Այնպես որ այս վերականգնողական ընթացակարգերի տեխնոլոգիան իդեալական է: Վիրաբույժ Սիմոն Քոթորնը Սաուսմիդ Հիվանդանոցից ասում է. Նման շրջանակը, դառնում է կնոջ մարմնի մասը: Այսինքն, կարիք չկա կրկնակի միջամտության համար: Ճիշտ է, այդ մեթոդը հարմար է միայն զարգացման վաղ փուլում հայտնաբերված փոքր ուռուցքների առկայության դեպքում, եւ եթե կինը ունի ոչ ավելի, C եւ D կրծքի չափ:
Post a Comment