17 December 2012

Ամինոթթուների բարձր կոնցենտրացիան մարդկանց ինքնասպանության փորձի է դրդում

Ամինո թթուների բարձր կոնցենտրացիան մարդկանց ինքնասպանության դրդում
Դեկտեմբեր 17, 2012

Ուղեղում գլուտամատ - քիմիական միացությունը կապված է ինքնասպանության միտումի հետ: Սա սահմանել է Լենա Բրանդինը, Միչիգանի համալսարան, գրում է
Science Daily
  -ն: Ինչպես պարզվել է, այդ կապը շատ ավելի ակտիվ է այն մարդկանց մոտ ովքեր փորձում են ինքնասպան լինել:
 
Գլուտամատը ամինոթթու է, որը պատասխանատու է նեյրոնների միջեւ ազդանշանների փոխանցման համար: Այն արդեն կապել են դեպրեսիայի հետ: Ինքնասպանության դիմած մարդկանց վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ երբ ինքնասպանության մասին մտքերը լքում են մարդուն, ցուցանիշները իջնում են:

Մարմինը ամինաթթու է արտադրում իմունային պատասխանի շրջանակում, որը բորբոքում է հրահրում: Հետեւաբար, գլուտամատը արգելափակող դեղերը, կարող են օգնել հիվանդներին, որոնք հակված են ինքնասպանության: Ի դեպ, կետամինը արգելափակում է գլուտամատի ազդանշանային ակտիվությունը: Առաջարկվում է նաեւ բորբոքային մարկերների վրա ստուգել դեպրեսիայով հիվանդների արյունը

 Պատրաստվել է Աշխարհի շուրջ
Post a Comment