27 December 2012

ՀԱԿ-ը չի մասնակցի ընտրություններին

Վերջապես, միայն վերնագիրն եմ կարդացել, վերջին տարիների ՀԱԿ ամենասուր եւ հուսանք պոտենցիալ արդյունավետ քայլը, սա ավելի հեղափոխական է քան Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը, ճիշտ է դա դեռ 2012թ ԱԺ ընտրություններից առաջ պետք է արվեր իմ կարծիքով, երբ 2,5 մլն ընտրացուցակ էր ներկայացվել: Չգիտեմ, քաղաքացիական անհնազանդության, թե համազգային ստորագրահավաքի թե ցանկացած միջոցով աշխարհին ապացուցել որ մենք արժանի ենք ազգ լինելու, ոչ թե ինչ որ մի հանցագործների ղեկավար հիշեցնող իրենց բաքինսկի մենթալիտետով Ռոբ ու Սեռժիկի  զավթած, Թուրքիայի կամ Ադրբեջանի կազմի մեջ տարվող հեռանկարով տարածք ու ամբոխ:
ՀԱԿ հայտարարությունը.

Կեղծելով 2008 թվականի նախագահական ընտրությունները եւ արյան մեջ խեղդելով ընտրակեղծարարության դեմ բողոքի ելած ժողովրդի ընդվզումը, Սերժ Սարգսյանի ռեժիմը հինգ տարի շարունակ հետեւողականորեն զբաղված է եղել ժողովրդավարական, մրցակցային ընտրությունների որեւէ հնարավորության ոչնչացմամբ: Հակառակ Հայաստանի հասարակությանը եւ միջազգային հանրությանը տրված ամպագոռգոռ խոստումներին, հիմնովին կեղծվեցին 2009 թվականի Երեւանի ավագանու, 2012 խորհրդարանական ինչպես նաեւ այս ժամանակաշրջանում տեղի ունեցած բոլոր տեսակի ՏԻՄ ընտրությունները:

Հինգ տարվա ընթացքում կատարելագործվել է ընտրակեղծարարության մեքենան: Երկրում ստեղծվել է պետականորեն կազմակերպված ընտրակաշառքի բաժանման եւ բազմակի քվեարկության հանցագործ մի համակարգ, որին աջակցում են պետական կառավարման եւ իրավապահ բոլոր մարմինները, ինչպես նաեւ իշխող կուսակցությունը: Ընտրությունների կեղծման գլխավոր գործիքն է ըտնրողների ցուցակը, որն ուռճացված է մոտ 700000 ընտրողների ձայներով: Իշխանությունը տապալեց Ազգային Ժողովում ներկայացված Հայ Ազգային Կոնգրես, Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն եւ Ժառանգություն կուսակցությունների միացյալ ջանքերը` արմատապես փոխելու ընտրական համակարգը երկրում եւ ապահովելու օրինական, թափանցիկ, ազատ եւ արդար ընտրություններ` հաշվի չառնելով նաեւ միջազգային հանրության, մասնավորապես ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդական առաքելության պահանջները: Ըստ էության ոչնչացված է մրցակցային ընտրությունների մեխանիզմը, ահաբեկվում են ընդդիմությանը սատարող գործարարները, 500-ից 700 հազար ձայների կեղծումով իսպառ բացառվել է ընտրություններով իշխանություն փոխելու որեւէ հնարավորություն:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Հայ Ազգային Կոնգրեսը անիմաստ է համարում ֆարս դարձած ընտրություններին մասնակցությունը եւ որեւէ առաջադրված թեկնածուի պաշտպանումը, ինչը ստեղծված պայմաններում միայն կնպաստի ապօրինի ռեժիմի լեգիտիմացմանը:

Պատրաստվել է Աշխարհի շուրջ
Post a Comment