13 December 2012

Նոր հակադեպրեսանտը ախտանշանները վերացնում է մի քանի ժամվա ընթացքում:

Դեկտեմբեր 13, 2012

Դեպրեսիայի Նշանները կարող են մի քանի ժամում վերանալ նոր դասի դեղամիջոցներով, հաղորդում է New Scientist -ը: Որպես կանոն, դեպրեսիան բուժում են տրամադրության համար պատասխանատու սերոտոնինի եւ այլ միացությունների մակարդակի բարձրացման միջոցով: Բայց դա տեւում է շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ:

Սակայն NMDA-ընկալիչներին նպատակաուղղված դեղերով, շատ ավելի արագ է բուժվում: Լավ օրինակ է կետամինը: Սա նվազեցնում է դեպրեսիայի ախտանիշները մի քանի ժամվա ընթացքում, սակայն հալյուցինացիա է առաջացնում:

Հյուսիս-արեւմտյան համալսարանից Ջոզեֆ Մոսկալը արդեն փորձարկել է NMDA-ընկալիչներ վրա գործող նման միջոց, այն կոչվում GLYX-13, որը երկու ժամվա ընթացքում բարելավում է ախտանիշները առանց նկատելի կողմնակի բարդությունների: Դեղորայքը կամ մեծացնում է ուժը կամ նեյրոնների միջեւ կապեր: Բայց կոնկրետ գաղտնիքը որն է, գիտնականները չեն կարող ասել:

Ժերար Սանակորը, Յելի Բժշկության դպրոցից կարծում է, որ դեպրեսիայով մարդկանց մոտ կարող է ճակատային հատվածի գլխուղեղային կեղեվի գործունեության անկում դիտարկվել: Իսկ GLYX-13 վերացնում է այդ ճգնաժամը: Մոսկալի գնահատմամբ, դեղորայքը շուկա կմտնի 2016 թ.: 

 Պատրաստվել է Աշխարհի շուրջ
Post a Comment