13 November 2012

Հոգեբանը կազմել է TOP-10 մասնագիտությունները հոգեկան խնդիրներ ունեցողների միջեւ

Բրիտանացի հոգեբան Քեվին Դաթոնը կազմել է այն մասնագիտությունների ցուցակը, որոնք պսիխոպաթները առավել հաճույքով են կատարում:
goodreads.com

«Պսիխոպաթների փիլիսոփայություն. ինչպես կարող են սրբերը, լրտեսները, սերիական մարդասպանները մեզ սովորեցնել հաջողության հասնել» գրքի հեղինակը հայտնել է 10 աշխատատեղեր, որոնք փարատում են անհավասարակշիռ միտք ունեցող մարդկանց եւ 10 մասնագիտություններ, որ հոգեկան հիվանդները կընտրեն միայն վերջին դեպքում:

Իր գրքի սկզբում գրողը հայտարարում է, որ պսիխոպաթների հիմնական որակական հատկանիշները - սառնաարյունությունն է, դաժանությունը, եսասիրությունը, զգացմունքների պակասը եւ նպատակասլացությունը արդյունքի վրա:

Այս որակների փաթեթը կարող է օգնել հեշտությամբ հաջողության հասնել, եթե դրանք ճիշտ հունի վրա դրվեն: Բայց հնարավոր է, որ միյուսները հարմարավետ չեն զգա նման աշխատողի կողքին: Ի թիվս այլ պայմանների, որոնք թույլ են տալիս գժերին իրենց լիարժեք զգալ - գերիշխանության զգացումն է այլոց նկատմամբ, ճնշել շրջապատող մարդկանց եւ ինքնահաստատվել նրանց հաշվին:

Հիմնվելով անհավասարակշիռ մտքի տեր մարդկանց իդեալական աշխատատեղ փնտրելու պայմաններին, գրողը կազմել է "պսիխոպաթների" 10 մասնագիտությունների վարկանիշը նվազման կարգով:

1) ընկերության նախագահ
2) փաստաբան
3) TV կամ ռադիո լրագրող
4) վաճառող
5) վիրաբույժ
6) լրագրող
7) ոստիկան
8) քահանա
9) խոհարար
10) զինվորական

Իսկ 10 առավել ոչ դուրեկան մասնագիտությունները պսիխոպաթների համար ներառում է այսպիսի մասնագիտություններ, 
բուժքույր, 
խնամող,
թերապեւտ,
ստիլիստ,
բարեգործական կազմ. աշխատող,
ուսուցիչ,
նկարիչ,
բժիշկ
հաշվապահ.
Այս բոլորը պահանջում են կարեկցանք եւ օգնություն մյուսներին, որը բնորոշ չի պսիխոպաթներին:
 Պատրաստվել է Աշխարհի շուրջ :
Post a Comment