25 November 2012

Կույր մարդիկ կրկին կտեսնեն.

26.11.2012 shamshyan com
 Second Sight Argus II Retinal Prosthesis սարքավորումը թույլ կտա կույրերին տեսնել, հայտնում է LIKAR-ը:
Սարքավորումը բաղկացած է ակնոցներով տեսախցիկից, միկրոչիպ-իմպլանտանտից, որը տեղադրում են ցանցաթաղանթի մակերևույթին:
Միկրոչիպը պարունակում է 60 էլեկտրոդներ, որոնք օգնում են կարգավորել ստացված տեսողական ազդանշանները: Լույսը, որն անցնում է տեսախցիկով փոխանցվում է մատրիցային, իսկ էլեկտրոդները ազդակներ են խթանում նեյրոններին, և այսպիսով մարդը կարողանում է պատկերը տեսնել:
Նախկինում գիտնականները արդեն հորինել էին այսպիսի սարք, սակայն այն արդյունավետ չէր: Դրա միջոցով պատկերը հստակ չէր, իսկ սարքի սահմանափակ հնարավորությունների պատճառով դժվարանում էր կարդալը:
 Սարքը փոփոխել են այնպես, որ միկրոչիպի օգնությամբ ցանցաթաղանթը հեշտությամբ է ճանաչում տեքստը` տառերի ճանաչման հավանականությունը 89% է, իսկ բառերինը` 60-80%:
Չնայած այդ գործընթացը չի կարելի համարել արագ և հարմար, սակայն սարքը օգնում է կույրերին կարդալ դժվարին շոշափվող գրությունները: 
Պատրաստվել է Աշխարհի շուրջ :
Post a Comment