09 November 2012

Նույնիսկ զարգացած քաղցկեղը փաստացի կանգ է առնում փորձնական դեղամիջոցի օգնությամբ

Նոյեմբեր 9, 2012 healthinfoispower.wordpress.com

Կոշտ ուռուցքների զարգացումը կարող է զսպել նոր մոնոկլոնալ RG7212 հակամարմինը: Այն արդեն փորձարկվել է մարդկանց վրա, առաջին փուլի փորձարկումների շրջանակներում, գրում է  Eureka Alert -ը: Հակամարմինը ազդում է ազդանշանային ուղու վրա, որը հաճախ ակտիվ է կոշտ ուռուցքներում:

Մասնավորապես, զարգացած չարորակ մելանոմա տիպի հիվանդին հակամարմինը ներարկելուց հետո, 30 շաբաթվա ընթացքում ուռուցքը սկսեց չորանալ: Ոչ մի կողմնակի լուրջ բարդություններ չեն նշել: Այլ փոքր բջիջային թոքերի քաղցկեղով, մեզոտելիոմա, երիկամային եւ լեղուղիների քաղցկեղով հիվանդ կամավորները նույնպես լավ են հանդուրժել հակամարմինը: Ընդհանուր առմամբ, ֆիքսվել է կամ հիվանդության հետընթաց կամ կայունացում:

RG7212 ազդեցություն է գործում արյան լուծվող TWEAK սպիտակուցների վրա (ապոպտոզի թույլ նախաձեռնողը, հիշեցնում է նեկրոզ ուռուցքի գործոնը), TWEAK միանում է Fn14 բջջային մեմբրանի ընկալիչներին: Եվ սա մի շարք ռեակցիաների եւ քաղցկեղ առաջացնող ուղիների ակտիվացման սկիզբն է:

Աշխատանքը կատարվում է 2011 թ. հուլիսից: Բոլոր դեղաքանակները /200 մինչեւ 3600 միլիգրամ/ խնդիրներ չի առաջացրել, հակամարմինը հարմար է երկարաժամկետ օգտագործման համար, մի քանի փուլերի թերապիայի շրջանակներում:
Post a Comment