30 November 2012

Կանայք չեն կարող մերժել ժպտացող տղամարդուն, ցույց է տալիս ուսումնասիրությունը

Նոյեմբեր 30, 2012

Կանայք չեն կարող մերժել ժպտացող տղամարդուն, ցույց է տալիս ուսումնասիրությունը.
Գրանադայի համալսարանի hոգեբանները պարզել են. Տղամարդուն բավական է ժպտալ եւ կինը պատրաստ է անել այն, ինչ ցանկանում է: Իրենց փորձերում, գիտնականները հետեւել են, ինչպես է տղամարդու ժպիտը ազդում իր անձի ու մարմնի լեզվի նկատմամբ կանանց ընկալմանը, - գրում է The Daily Mail -ը:

Այդպիսով, տղամարդը գերիշխող դեր ունի, կանայք հաճախ ենթարկվում են նրանց: Այս համակարգը աշխատում է, հատկապես, եթե տղամարդը ժպտում է: Ընդ որում, դրանից հետո,  նա կարող է իրեն թույլ տալ սեքսիստական նկատողություններ անել:

Կանայք ավելի շատ ապավինում են մարմնի լեզվին եւ ժպիտը ունակ է խաբել նրանց: Այդ պատճառով, կանայք չեն քաշվում մարմնի լեզվի եւ բառերի միջեւ անհամապատասխանությունից: Մեկ ժպիտը բավական է նվաճելու կանանց բարեհաճությունը:

Եթե ​​կինը չի ցանկանում մանիպուլյացիայի զոհ դառնալ, նրան անհրաժեշտ է հիշել, տղամարդու ժպիտի կախարդական ազդեցության մասին: Գումարած, աշխատանքային հարաբերությունների շրջանակներում, հանդիպումից առաջ պարզել, թե ինչ է ուզում տղամարդը: Սա թույլ կտա նախապատրաստվել:
Հոգեբանները նաեւ խորհուրդ են տալիս նայել տղամարդկանց աչքերին ու քիչ ժպտալ: 
Post a Comment