16 November 2012

Կանայք հակված են դեպրեսիայի օմեգա-3 սակավության պատճառով, ցույց է տվել վերլուծությունը

Նոյեմբեր 16, 2012 healthnhorizons.com

Omega-3 ճարպային թթուները զարմանալի կերպով ազդում են կանանց հոգեկան վիճակի վրա, երբ մայր են դառնում:
Ըստ գիտնականների, դիետայի մեջ թթուներով հարուստ ձուկ ներառելու դեպքում, թույլ կտա ազատվել հետծննդյան դեպրեսիայից, ցույց է տվել Մոնրեալի համալսարանի աշխատանքը:

Գիտնականների կարծիքով, ծննդաբերության տարիքի կանայք, սկզբունքորեն կարող են դեպրեսիայի հետ բախվել: Երեխայի ծնվելուց հետո վիճակը կարող է ավելի վատ ընթացք ստանալ: Ինքնին հետծննդյան դեպրեսիան էապես վատացնում է կանանց առողջությունը եւ ազդում երեխայի զարգացման վրա:

Ընդ որում, հիմքեր կան ենթադրելու, որ omega-3 սպառումը օգնում է սերոտոնինի արտադրությանը ուղեղում, կարգավորելով տրամադրությունը, ասում է Գաբրիել Շապիրոն, Sainte-Justine Մոր եւ մանկան հիվանդանոցին կից հետազոտական ​​կենտրոնից:

Omega-3 անբավարարությունը պայմանավորված է նրանով, որ միացությունը տրվում է երեխային դեռ հղիության փուլում: Իսկ հետո, կերակրման ժամանակ - կաթի միջոցով: Թթուների պակասը առկա է առնվազն վեց շաբաթ ծննդաբերությունից հետո: Այդ պատճառով, ձուկը պետք է լինի կանանց կերակրացանկի առանցքային տարրերից:

 Պատրաստվել է Աշխարհի շուրջ, հղումը բլոգին պարտադիր է:
Post a Comment