09 October 2012

Մագնիսական դաշտը քաղցկեղի դեմ նոր գաղտնի զենք.

Հոկտեմբեր 9, 2012 windows2universe.org

Կորեական փորձագետները կարծում են, որ մագնիսական դաշտը կարող է հանգեցնել ուռուցքների ինքնաոչնչացման: Նրանք մագնիսական դաշտի ու բջջային մահ առաջացնող մեխանիզմի աշխատանքի օգնությամբ մի մեթոդ են մշակել, - գրում է The Daily Mail -ը: Այս մոտեցումը աղիքային քաղցկեղի դեմ հստակ աշխատում է:

Ապոպտոզը, կամ ծրագրավորված բջջային մահը, հին բջիջներից ազատվելու ձեւերից մեկն է: Ի պատասխան որոշակի ազդանշանների նրանք սկսում են չորանալ եւ մասերի տրոհվել, նրանց արդեն կլանում են իմունային բջիջները: Բայց քաղցկեղի դեպքում սա չի աշխատում եւ բջիջները շարունակում են անկանոն բաժանվել:

Իսկ մագնիսական թերապիան առաջարկում է հակամարմիններին միացված երկաթի նանոմասնիկներ օգտագործել: Նրանք ամրակցվում են քաղցկեղի բջիջներին առընթեր մոլեկուլները վրա: Երբ մասնիկները հայտնվում են մագնիսական դաշտի ազդեցության շրջանակներում, մոլեկուլները սկսում են խմբավորվել, ինքնաբերաբար "մահվան ազդանշան" փոխանցելով միմյանց:

Թերեւս, այս մոտեցումը կօգնի հաղթահարել քաղցկեղի դիմացկուն բջիջները: Ուսումնասիրության համաձայն, փորձին մասնակցած, հաստ աղիքի քաղցկեղի բջիջների ավելի քան 50% - ը, մահանում են: Գիտնականները կարծում են, որ սա բավական հուսադրող արդյունք է:
Post a Comment