01 October 2012

Նոր տեսակի ոսպնյակների իմպլանտացիան կազատի ակնոց կրելու անհրաժեշտությունից:

Հոկտեմբեր 1, 2012 London Eye Hospital
Տրիֆոկալ ոսպնյակների իմպլանտացիան կարող է ճիշտ լուծում լինել կատարակտա ունեցող հիվանդների համար, նշում են մասնագետները: Այս ոսպնյակները բաղկացած են երեք հատվածներից: Վերին սեգմենտը օգնում է հստակ տեսնել հեռավոր օբյեկտները: Ստորինը մոտ տարածության օբյեկտների համար է, միջին հատվածը միջին հեռավորության համար:
Մինչեւ վերջերս, ստանդարտ ոսպնյակի իմպլանտացիան 100 տոկոսանոց տեսողություն չէր տալիս մարդուն, հիվանդը ստիպված էր ակնոցներ օգտագործել նույնիսկ վիրահատությունից հետո, - գրում է The Daily Mail.
Իմպլանտը տեղադրվում է տեղական անեստեզիայով, լազերի միջոցով: Ամբողջ պրոցեսը ընդամենը մի քանի րոպե է տեւում: Մարդը կարող է իր աշխատանքին վերադառնալ վիրահատության հաջորդ օրը:
 Աղբյուր
Post a Comment