29 October 2012

Յան Մարբերը կազմել է իդեալական մթերքների ցուցակը 40 անց տարիքի մարդկանց համար

Հոկտեմբեր 29, 2012 Ian Marber | Wikipedia / Danielnutrition


Երբ մենք դառնում ենք 40 տարեկան,  օրգանիզմի մեջ մտնող   սննդի յուրացման մեխանիզմը  փոխվում է. Ընդ որում, ավելանում է սրտի հիվանդությունների, շաքարախտի վտանգը: Ուստի, գիտնականներն առաջարկում են այդ տարիքային խմբի մարդկանց վերանայել իրենց սննդակարգը, հաղորդում է  DNA India -ն:

Այդպիսով, ըստ Յան Մարբերի 40 տարեկանից հետո պետք է ավելացնել վարսակով սնվելը: Այն պարունակում է բետա - գլյուկան - լուծվող մանրաթելը: Դա նվազեցնում է «վատ» խոլեստերինի մակարդակը, որը նաեւ հայտնի է որպես ցածր խտության լիպոպրոտեիններ: Գումարած, վարսակը հարուստ է յուրահատուկ անտիօքսիդանտ ավենանտրամիդներով, որը պաշտպանում է աթերոսկլերոզից:

Բալը հնարավորություն է տալիս կանխել ավելի տարիքային խմբին հատուկ հիվանդությունների զարգացման բնութագիրը, ինչպիսիք են հոդատապը եւ արթրիտը: Բոլորը շնորհիվ անթոցիանի: Հաջորդը  նուշն է, բարելավում է արյան շաքարը եւ նվազեցնում է խոլեստերինի կոնցենտրացիան:

Յուղոտ ձկան մեջ պարունակվող Omega 3, փրկում է արագ սրտխփոցից եւ կարգավորում արյան ճնշումը, նվազեցնելով առիթմիայի վտանգը: Սոյայի հատիկներում պարունակվում է իզոֆլավոն, որոնք դրական ազդեցություն են գործում խոլեստերինի վրա, ավելացնելով ոսկրային խտությունը կանանց համար, մենոպաուզա վերապրելուց հետո: Սոյան նաեւ մեծացնում է տղամարդկանց ֆերտիլությունը: Սակայն այն նաեւ  ազդում է հորմոնային մակարդակի վրա, այդ պատճառով սոյայի չափազանց սպառումը խորհուրդ չի տրվում կանանց, ովքեր դեռ չեն անցել մենոպաուզային փուլ: Կամ պետք է խորհրդակցել   էնդոկրինոլոգի հետ: Տղամարդկանց մոտ իզոֆլավոնը ազդում է տեստոստերոնի վրա:

Վերջին երկու կետը, լոլիկ եւ ամբողջական կաթ: Առաջինում շատ են անտիօքսիդան - լիկոպենները, ունակ է զսպել  քաղցկեղի բջիջների ձեւավորումը ու տարածումը, ընդ որում, փրկում է զարկերակները աթերոսկլերոզից: Կաթը, կատարյալ միջոց է  տարիքային մկանային զանգվածի անկման դեմ պայքարելու համար: Սա հատկապես կարեւոր է 50 ավելի տարիքի մարդկանց համար:


Պատրաստվել է Աշխարհի շուրջ, հղումը բլոգին պարտադիր է:
Post a Comment