24 September 2012

Կանեփը - հակաքաղցկեղային դեղերի արժեքավոր աղբյուր:

Սեպտեմբեր 24, 2012
Կանեփի միացությունը կարող է դադարեցնել քաղցկեղի շատ ագրեսիվ ձեւերի տարածումը, հայտարարում են գիտնականները: Ինչպես գրում է The Daily Mail-ը կանաբիդիոլ միացությունը կարող է «անջատել» կրծքի քաղցկեղի ագրեսիվ ձեւի, մեթաստազի համար պատասխանատու գենը: Կարեւոր է, որ կանաբիդիոլը չունի այդ բույսի փսիխոակտիվ հատկությունները:
Կալիֆորնիայի Պասիֆիկ բժշկական կենտրոնի մասնագետները կանաբիդիոլի առավելությունների մասին առաջին անգամ խոսեցին հինգ տարի առաջ, արված փորձերից հետո (միացությունը կարողացավ կանգնեցնել կրծքի քաղցկեղի բջիջների տարածումը): Իսկ անցյալ տարի, մկների վրա արված համապատասխան թեստերի մասին գիտնականները զեկույց հրապարակեցին:
Դոկտոր Շոն Մակալիսթերի եւ դոկտոր Պիեռ Դեսպրեզի խոսքերով, միացությունը թունավոր չէ: Դեսպրեզը նախկինում պարզել էր, որ ID-1 սպիտակուցը նպաստում է քաղցկեղի տարածմանը: Կրծքի քաղցկեղի եռակի բացասական ագրեսիվ բջիջներում շատ է հենց ID-1 կոնցենտրացիան: Հեռանկարում միացությունը կարելի է գործածել քիմիաթերապիայի հետ համատեղ:
Երբ քաղցկեղի բջիջների բախվում են կանաբիդիոլի հետ, նրանք վերադանում են բնականոն վիճակի: Միացությունը դադարեցնում է ID-1 ակտիվ էքսպրեսիան, ինչը նշանակում է, բջիջները չեն տարածվում մարմնում: Տեսականորեն, միացությունը կարող է հաղթահարել լեյկոմիան, կրծքի եւ այլ քաղցկեղի տեսակներ, որտեղ բարձր է ID-1 մակարդակը:
Նաեւ Քաղցկեղի եւ այլ ծանր հիվանդությունների դեմ կա դեղամիջոց ... 
Պատրաստվել է Աշխարհի շուրջ, հղումը բլոգին պարտադիր է:
Post a Comment